Գումարները բանկերում հասանելի են, բոլորը կարող են ստանալ. Զարուհի Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:55
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
11.06.2026 | 11:50
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:43
ՌԴ շրջաններում և Ղրիմում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ․ Կրասնոդարում բնակելի շենք է վնասվել
11.06.2026 | 11:38
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:33
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
11.06.2026 | 11:30
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար
11.06.2026 | 11:25
Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին․ ԿԸՀ
Բոլորը

Կորոնավիրոսով պայմանավորված հղիներին տրվող աջակցման ծրագիրը կընդլայնվի: Այս մասին Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ծրագիրն ընդգրկել է նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, այլ աշխատանքը կորցրել են ավելի վաղ, հղի կինն էլ չի աշխատում: Այս փոփոխության արդյունքում, նախնական հայտարարված շուրջ 3.800 շահառուի փոխարեն, աջակցություն կստանան 8 հազար շահառուներ:

Զարուհի Բաթոյանը նաև հայտնեց, որ 4-րդ ծրագրի շրջանակում մինչև 14 տարեկան 964 երեխա արդեն ստացել է միանվագ գումարային աջակցությունը:

Նախարարը հիշեցրեց, որ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների ծրագրից օգտվելու համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ 11.444 անձի փոխանցել են 929 միլիոն դրամի գումարային աջակցություն: Նախարարը հիշեցրեց նաև՝ 6-րդ ծրագրում ընդգրկված են այն շահառուները, որոնք մարտի 13-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից և նոր աշխատանք չեն գտել: Գումարը կարող են ստանալ չորս բանկերից, իսկ թե որ բանկից՝ կարող են ճշտել՝ ssa.am կայքում մուտքագրելով տվյալները:

Մանրամասները՝ տեսանյութում: