Շիրակի մարզի 5 բնակիչներ հաղթահարել են կորոնավիրուսը. մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մարզի 5 բնակիչների ապաքինվելու մասին:
«Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։
Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,- գրել է մարզպետը։