Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել են հղին ու 80-ամյա կինը

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվն ապրիլի 12-ին հասել է 63-ի, այսօր առավոտյան ևս 3 պացիենտ է դուրս գրվել: Այս մասին գրում է aliq.ge-ն:

Նրանցից մեկը հղիության 24-րդ շաբաթում է, նա հոսպիտալացվել էր մարտի 26-ին՝ Բոլնիսիի շրջանից: Կինը բուժում էր ստանում Առողջապահության համաշխարհային կազմակերության հատուկ արձանագրությամբ: Հիվանդությունն ընթացել է առանց բարդությունների: Կրկնակի թեստը բացասական արդյունք է տվել: Ըստ բուժող բժիշկների՝ պտղի հետ ևս ամեն ինչ կարգին է:

Ապաքինվել է նաև 80-ամյա կինն, ով ծանր թոքաբորբ ուներ: Նա հոսպիտալացվել էր 18 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում,  արհեստական շնչառության սարք էր միացված: Բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը, շաբաթվա սկզբում նա սկսել էր ինքնուրույն շնչել, իսկ այսօր թերապիայի բաժանմունք է տեղափոխվել, մի քանի օրից դուրս կգրվի:

Դուրս գրվելուց հետո պացիենտները 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման շրջան են անցնում:

Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 252 քաղաքացու մոտ: 63-ն ապաքինվել է: 86, 81 և 76 տարեկան 3 մարդու չի հաջողվել փրկել:

Ներկայումս հոսպիտալացված է 401 հիվանդ,  կարանտինում 4925 մարդ է: