Բելառուսը հրաժարվել է Ռուսաստանից կորոնավիրուսի թեստեր գնել. DW
Բելառուսին պետք չեն կորոնավիրուսի ռուսական թեստերը, քանի որ Բելառուսն ինքն է թեստեր արտադրում, և բացի այդ, 50 000 թեստ ստացել այլ երկրներից. ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը. գրում է dw.com-ը:
Բելառուսը նախնական պայմանավորվածություն ուներ Ռուսաստանից գնել 30 հազար հատ SARS-CoV-2 կորոնավիրուսի թեստ, սակայն Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի խոսքով, ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, «դադարեցվել են» Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև այդ թեմայով բանակցությունները:
Մեկնաբանելով գործարքի մերժումը ՝ Մակեյը մեջբերել է Կոմունարկայի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի խոսքերը, որ ռուսական թեստերը 60 տոկոս հավանականությամբ են հայտնաբերում կորոնավիրուսը: