Ռուսաստանում առաջին անգամ Տիեզերագնացության օրն առցանց են նշելու․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 12-ին նշվող Տիեզերագնացության օրը Ռուսաստանում առաջին անգամ հեռահար կարգով կկազմակերպվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Роскосмос-ի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Տիեզերագնացի օրվա տոնակատարությունն առայժմ հետաձգվել է մինչև աշուն։ Այդ ժամանակ այն կանցկացվի Կրեմլի հանդիսությունների դահլիճում՝ ավանդական գալա համերգով։

«Տիեզերագնացության օրվա տոնակատարության շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք, երկրում և աշխարհում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված, կկազմակերպվեն առցանց ռեժիմով», – ասված է Роскосмос-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ 1961 թվականին հենց այս օրը՝ ապրիլի 12-ին, Յուրի Գագարինը կատարեց պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք։ 2011 թվականին ՄԱԿ-ն ապրիլի 12-ը Տիեզերագնացության միջազգային օր հայտարարեց։

Նելլի Մելքոնյան