Զանգակատան համայնքապետն իր «անմիջական հսկողության տակ գտնվող մարդկանց» միջոցով վերահսկում է գյուղի մուտքը. առաքիչը բողոքում է՝ մեկ շաբաթ է՝ հաց չի կարողանում տանել

Լուրեր

22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը սննդամթերք առաքող ավտոմեքենաներին թույլ չի տալիս մուտք գործել համայնք և խանութներին ապրանք փոխանցել: Այս մասին Factor.am-ին փոխանցեց հացի առաքիչ Լևոն Կարապետյանը:

«Գյուղապետը ճանապարհը փակում է, չի թողնում սնունդ առաքող մեքենան գյուղ մտնի: Ես առաքիչ եմ, սնունդ եմ տարել, ներս չեն թողել: Ասում է՝ եթե պետք է՝ թող խանութի տերերը գան, գյուղ մտնող ճանապարհից վերցնեն, տանեն: Մեկ շաբաթ է՝ այս վիճակն է, չեմ կարողանում հաց առաքել: Գյուղի մոտ մարդիկ կան կանգնած, ասում են՝ վիրուս կբերեք: Գյուղում հացի փոքր արտադրամաս կա, որը գյուղապետի հորեղբոր տղայինն է, բայց հարցն այն է, որ ոչ մի սննդի մեքենա չեն թողնում: Կամ որ ասում է՝ թող խանութի տերերը գան և ապրանքը տանեն, ես հաց եմ տանում հատուկ մեքենայով, խանութի տերը գա, իր մեքենայով ո՞նց տանի, երբ խստությունից են խոսում: Բացի այդ՝ գյուղացիներ էլ կան, որ մինչ խանութ հասնելը հաց են գնում, ինչ անեն, իրե՞նք էլ գան գյուղից դուրս:  «Արմենաշող» հացի գործարանի մեքենան էլ մի քանի օր առաջ տեսա, որ չեն թողում»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Կարապետյանը:

Զանգակատան ղեկավար Հովիկ Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց, որ գյուղի մուտքը հսկվում է, բայց հերքեց տեղեկությունները, թե առաքիչները չեն կարողանում ապրանքը խանութ հասցնել:

«Նման բան չկա, ճանապարհները վերահսկվում են, բայց ինչ վերաբերվում է խանութներ սնունդ առաքող մեքենաներին, իրենք առանց խոչընդոտ գյուղ են մտնում, ո՞նց կարող է սննդի մեքենան գյուղ չմտնի: Կարող եք գալ և բնակիչների շրջանում հարցում անել, տեսնենք՝ սննդի խնդիր ունե՞ն, թե՞ ոչ: Անցակետեր կան, ժողովրդի անվտանգությունից ելնելով կատարվող միջոցառում է: Եթե մեքենան գալիս է, ընդամենն ասում են՝ դուք ունե՞ք պաշտպանիչ դիմակ, ախտահանող միջոցներ և ձեռնոցներ: Բոլոր առաքիչները նախապես ստուգվում են, այնպես չէ, որ մեր ստուգման հույսին են: Ուղղակի անվտանգության կանոններից ելնելով՝ անում ենք»,- իրավիճակը ներկայացրեց համայնքապետը:

Առաքիչ Լևոն Կարապետյանն էլ պնդում է, որ համապատասխան կանոնները պահպանում է. «Բոլորս էլ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանման միցոներ ունենք, ո՞նց կարող ենք չունենալ: Բոլոր առաքիչներն էլ ունեն»:

Գյուղապետն էլ իր հերթին մեզ փոխանցեց, որ կան առաքիչներ, որոնք ունեն դիմակներ, ձեռնոցներ, բայց չեն կիրառում ըստ անհրաժեշտության:

«Հարցնում եմ՝ դիմակ, ձեռնեց ունե՞ս, ասում են՝ ամեն ինչ էլ ունենք, բայց բեռնախցիկում է: Ասում ենք, որ չի կարելի բեռնախցիկում դնել, կրեք և գնացեք ձեր աշխատանքին»,- նշեց նա:

Այնուհանդերձ, Զանգակատան համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական կարգավորմամբ են նման միջոցառումներ իրականացնում, ովքե՞ր են իրականացնում, քանի որ պարետատան կողմից նման որոշում չկա:

«Իմ անմիջական հսկողության տակ գտնվող մարդիկ են իրականացնում, կա կամավորական խումբ, որը ստեղծվել է արտակարգ դրությունից ելնելով: Կամավորական խմբի անդամներն են այդ ամենը կազմակերպում, որոնք գյուղի բնակիչներ են, մտահոգված են գյուղի ապագայով: Մարդիկ զանգում,  ասում են, որ գյուղի ապագայով մտահոգված ենք, կարող ենք մենք էլ օգնել, ասում եմ՝ իհարկե: Իսկ որտե՞ղ է գրված, որ համայնքապետարանը իրավունք չունի: Այդ միջոցառումը շատ համայնքներում իրականացվում է, համայնքներ կան, որտեղ ելք ու մուտքը խստիվ հսկվում է: Մոտ մեկ շաբաթ է՝ մենք իրականացնում ենք: Պարտադիր չէ, որ պարետատունը ցուցում տա, մենք մեր նախաձեռնությամբ ենք անում: Եթե ինչ-որ մեկը կա, որ ասում է՝ ներս չեն թողնում, թող դիմի իրավապահներին: Դա ձեր խնդիրն է՝ ի՞նչ իրավական հիմքով են մարդկանց ստուգում, ի՞նչ հարց ու պահանջ ունեն: Եթե նման հարց տրվի կամավորիներին, կասեն, որ այդ հարցին պատասխանում է համայնքապետը: Ես էլ ասում եմ, որ այս համայնքի ղեկավարն եմ, անվտանգության կանոններից ելնելով, իմ բնակիչների մասին մտածելով՝ հարցնում եմ՝ դիմակներ, ձեռնոցներ ունե՞ք: Ես վատ բան եմ անու՞մ:  Ոստիկանությունն այդքան ուժեր չունի, որ ամեն տեղ հսկի»,- ասաց նա:

Թեմայի շուրջ երկու օր շարունակ փորձեցինք պարզաբանում ստանալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից: Նա, սակայն, մեր զանգերին և ֆեյսբուքյան նամակներին չպատասխանեց:

Նարեկ Կիրակոսյան