Մոսկվա-Երևան երրորդ չարթերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին. ՀՀ դեսպանատուն

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին ժամը 15։40-ին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

«Իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus):

Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| – |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։

Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝

  • Այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել;
  • Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում;
  • Մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին; ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ [email protected] էլ․հասցեի միջոցով):

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: