Հնարավոր է՝ կորոնավիրուսի ավելի քիչ թվեր ունենանք ամռանը․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Շատ վարակաբաններ պնդում են, որ նոր տեսակի կորոնավիրուսը սեզոնայնություն չունի, և դրա տարածումը կախված չէ եղանակային պայմաններից։ Արդյո՞ք կարող ենք ակնկալել, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է կանխել վարակի տարածումը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք հետևում ենք վիճակագրությանը և տեսնում ենք, որ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում դրա տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպես, օրինակ, ավելի սառը կլիմա ունեցող երկրներում։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել մյուս ռեսպիրատոր հիվանդությունների մասին: Իհարկե, դրանք չեն վերանում ամառային սեզոնին, բայց հիվանդացությունը, թվերը կտրուկ անկում են ապրում։ Կորոնավիրուսը, լինելով ռեսպերատոր վարակ, եթե ուղղակի զուգահեռ իրականացնենք մյուս վարակների հետ, հնարավոր է՝ ավելի քիչ թվեր ունենանք ամռանը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, սակայն, որ դա չի նշանակում, որ աշնանն ու ձմռանը մեծ բռնկումներ չեն լինի:

Մանրամասները՝ տեսանյութում: