Քաղաքական ճնշումներ Ադրբեջանում. կարանտինը խախտելու մեղադրանքով ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում

Լուրեր

11.02.2026 | 19:04
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը
11.02.2026 | 19:00
Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ Վենսը չի միջամտել ՀՀ ներքին գործերին․ ներդրում անում են՝ վարչապետին վստահելով․ Սիսակ Գաբրիելյան
11.02.2026 | 18:55
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում
11.02.2026 | 18:45
«Վաղը ելույթներ կունենանք»․ ընդդիմադիր պատգամավորը՝ այսօր Փաշինյանի հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին
11.02.2026 | 18:40
Euronews-ը մեղադրվում է ավտորիտար ռեժիմներից գումար ստանալու մեջ. հետաքննությունը ներառում է նաև Ադրբեջանը
11.02.2026 | 18:30
Սերբիայի նախագահն ընդունել է Իսլամ Մախաչևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:27
30 կենդանի է ունեցել, բայց 1-2-ն է պատվաստել, որ նպաստը չկտրեն. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:19
ԵԽ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին
11.02.2026 | 18:08
ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:00
Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահ է ընտրվել // Վենսը Բաքվում բանտարկյալների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 17:56
Առաջիկայում ԱՄՆ-ին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի վերաբերյալ մեր դիտարկումները. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:54
ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»
11.02.2026 | 17:53
Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը
11.02.2026 | 17:49
Սամվել Կարապետյանի` կուսակցության նախագահ դառնալուց հետո ՔՊ-ականի առաջարկը Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:40
Մեր բիզնեսը պետք է արձանագրի՝ արտահանման ուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են երկրում սահմանված հատուկ ռեժիմն ու կարանտինը՝ ընդդիմադիրներին ձերբակալելու համար։
Մասնավորապես, նախօրեին ձերբակալվել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Ամիրովը։ Ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Ամիրովին ձերբակալել են բժշկական հաստատություններից մեկի մոտ, ուր նա տարել է իր հիվանդ երեխային։ Փոքրիկին թողել են բարեկամի մոտ, իսկ Ամիրովին՝ տարել ոստիկանություն: Նարիմանովի շրջանային դատարանի վճռով՝ Ռուսլան Ամիրովը 30 օրով կալանավորվել է։ Նա մեղավոր է ճանաչվել կարանտինային ռեժիմը խախտելու համար։

Ընդդիմադիր «Ազադլիք» թերթի ֆինանսական տնօրեն ու «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի օգնական Ֆաիգ Ամիրլին ևս 30 օրով կալանավորվել է, դատարանի որոշմամբ՝ կրկին կարանտինային ռեժիմի խախտման համար:

«Ազգային ճակատը» Ամիլիի դեմ մեղադրանքը զառանցանք է համարում՝ այն կապելով նրա քաղաքական գործունեության հետ։ Կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շինիծու մեղադրանքով առավելագույն պատիժ է սահմանվել:
Նշենք, որ նախկինում ևս Ֆաիգ Ամիրլին ենթարկվել է քաղաքական հետապնդման։ 2016թ-ին նա կալանավորվել է՝ միջկրոնական թշնամանք սերմանելու ու հարկերից խուսափելու մեղադրանքով՝ դատապարտվելով 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ 2017թ-ին Վերաքննիչ դատարանը խափանման միջոցը փոխել է՝ պայմանական ազատազրկման։

NİDA շարժման ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Իլկին Ռուստամզադեն էլ հայտարարել է, որ ոստիկանությունն իր նկատմամբ ճնշումներ է գործադրում։ Ռուստամզադեն կեղծ մեղադրանքով 6 տարի անցկացրել է բանտում ու ազատ արձակվել 2019թ-ին։ Այժմ նա առցանց ստորագրահավաք է սկսել՝ պահանջով, որ պետությունը դրամական փոխհատուցում տա քաղաքացիներին, ինչպես նաև կարանտինային ռեժիմի ընթացքում ազատի վարկերից ու կոմունալ վճարումներից: Այս պահանջն էլ ակտիվիստը կապում է հետապնդումների հետ։ Ապրիլի 8-ին ոստիկանության աշխատակիցները նախ այցելել են Ռուստամզադեի ծնողների տուն, ապա շրջափակել են այն շենքը, որտեղ ինքը վարձով է ապրում։ Արդյունքում բնակարանի սեփականատերը պահանջել է ազատել բնակարանը:
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 22-23-ին, կարատինային ռեժիմի խախտման մեղադրանքով 10 օրով կալանավորվել էր «Ազգային ճակատ» կուսակցության մեկ այլ անդամ՝ Անար Մելիքովը։ Իսկ ահա «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Թոֆիկ Յոգուբլուին մեղադրում են խուլիգանություն կատարելու մեջ: Նա 3 ամսով՝ մինչ դատավարությունը, բանտարկվել է:

«Մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանի կառավարության կողմից հակակորոնավիրուսային արշավի շրջանակում ճնշումների ենթարկված հասարակական-քաղաքական ակտիվիստների թիվը հասել է 15-ի։ Այս դժվարին իրավիճակում, երբ բոլոր երկրները միավորված պայքարում են կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանի իշխանությունները համավարակը վերածել են ճնշումների գործիքի»,- «Ազատություն» ռադիակայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում երկրում տիրող իրավիճակը մեկնաբանելով՝ ասել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։

Էմմա Չոբանյան