Համեմատած շատ ու շատ երկրների հետ՝ մենք ավելի կազմակերպված ենք. Ռաֆայել Քոթանջյան

Լուրեր

01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն է: Նա այս օրերին ինքնամեկուսացել է, և, որպես օրինավոր քաղաքացի, տնից դուրս է գալիս միայն խանութ այցելելու համար: Դերասանը նկատում է՝ հայ ժողովուրդը դժվարին պահերին առավել քան միաբան է:

-Պարո՛ն Քոթանջյան, հիմա ինչպես ամբողջ աշխարհի, հայ ժողովրդի համար ևս դժվարին ժամանակներ են: Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրերը:

-Համեմատած շատ ու շատ երկրների հետ՝ մենք ավելի կազմակերպված ենք: Երկու-երեք օրը մեկ անգամ դուրս եմ գալիս, գնում եմ խանութներ, տեսնում եմ մարդկանց բարյացակամ վերաբերմունքը թե՛ իմ, թե՛ մեկը մյուսի նկատմամբ: Մարդիկ փափկել են, փոխվել: Հիմա մարդիկ ավելի պատրաստակամ են բարի գործեր անելու համար, փորձում են հնարավորինս օգտակար լինել միմյանց: Դա հիշեցրեց ինձ անկախության առաջին դաժան տարիները, 1990-ականները: Մեր ազգը կարողանում է դժվար օրերին համախմբվել, մաքրվել:

-Դուք գո՞հ եք կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության տարած աշխատանքից:

-Այո, կարծում եմ՝ լավ են աշխատում, աստիճանաբար ավելի լավ կլինի:  Աստված տա՝ ամեն բան շուտ անցնի, կարողանանք վայելել միմյանց:

-Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո կկարողանա՞ն գնահատել մանրուքները, մարդկային բարձր արժեքները:

-Ինձ թվում է՝ կորոնավիրուսից հետո աշխարհը կփոխվի դեպի լավը, եթե մարդիկ իսկապես մտածեն այս օրերին, անհրաժեշտ եզրահանգումներ անեն: Հիմա շատերն ուղեղներն անջատել են, գերադասում են քնել, հեռուստացույց դիտել: Ես էլ եմ հեռուստացույց դիտում, բայց  գոնե փորձում եմ հետևություններ անել, մտածել՝ ինչ կարող էի անել մինչև հիմա, որ չեմ արել:

-Ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտաք դիտել այս օրերին:

-Անդրադարձեք դասականներին և նոր հայացք նետեք թեկուզ արդեն հայտնի ֆիլմերին…Ջեք Նիկոլսոն, Ալ Պաչինո…Սրանք այն արտիստներն են, որոնց մասնակցությամբ ֆիլմերը պետք է էլի ու էլի դիտել:

Աննա Բաբաջանյան