«Լալվարի անտառտնտե­սության» պահաբաժնից ապօրինի ծառահատումների գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

«Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բեր­ված ապացույցներով պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի Ալավերդի քաղաքի և Աքորի գյուղի թվով հինգ բնակիչներ իրենց կողմից վարած ավտո­մեքենաներով, փայտանյութ ապօրինի ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ, պարբե­րաբար գնացել են «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նում գտնվող տարբեր հատվածներ և, առանց թույլատվության, անտա­ռահատման տոմսի կամ անտա­­ռային տոմսի, ապօրինի ծառահատումներ իրականացրել:

ՀՀ բնապահ­պանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տես­չութ­յան Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել են թվով 24 հաճարենի, 27 բոխի և 1 կաղնի տեսակի հատված ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառվել է վնաս 2.632.500 ՀՀ դրամի չափով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վերոնշյալ քաղաքացիներին մեղադրանքներ են առաջա­դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, մեկ անձի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ նոյեմբերի 7-ին ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Քննությունից թաքնվելու պատճառով նրանցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի ուշ՝ ՀՀ Բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարածքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են կանգուն ևս 6 հատ հաճարենու, 10 հատ բոխու, 12 հատ թեղու, 5 հատ ուռենու և 6 հատ քամատապալ բոխու, 1 հատ քամատապալ կաղնու կոճղեր՝ ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառված է խոշոր չափի:

Քրեական գործի նախաքննության նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումների պատճառ է դարձել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալ­վարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտա­կա­նությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերով «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժնի տարածքից առերևույթ ապօրինի ծառեր հատելու և «Լալվարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քր. օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել նոր քրեական գործ և առանձնացնել առանձին վարույ­թում: