ՔՈՎԻԴ-19-ը հեշտ հաղթահարելու համար երեխաներին նվիրված նոր պատմվածք է լույս տեսել

Լուրեր

08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
Բոլորը

Մարդասիրական ոլորտում գործող ավելի քան 50 կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՀԿ, ՄԱԿ ՓԳՀ, ԿԽԿՄԸՄՖ, Սեյվ դը Չիլդրեն) համագործակցության արդյունքում, նոր պատմվածք է գրվել, որի նպատակն է ՝օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է ՔՈՎԻԴ-19-ը և ինչպես համակերպվել դրա հետ։

Արիո անունով երևակայական կերպարի օգնությամբ «Իմ հերոսը դու ես․ ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ -19-ի դեմ» պատմվածքը բացատրում է, թե ինչպես երեխաները կարող են պաշտպանվել ու պաշտպանել իրենց ընտանիքներին, ընկերներին կորոնավիրուսից և թե ինչպես հաղթահարել այն բացասական հույզերը, որոնք ի հայտ են գալիս, երբ առերեսվում են նոր և արագորեն փոփոխվող իրավիճակի հետ։

«Ամբողջ աշխարհում, երեխաների կյանքն ամբողջովին տակնուվրա է եղել։ Նրանց մեծամասնությունն ապրում է երկրներում, որտեղ սահմանափակվել է շարժը կամ երկիրը գտնվում է մեկուսացման ռեժիմի մեջ։ Այս հրաշալի գիրքը կօգնի երեխաներին հասկանալ այս նոր իրականությունն ու հաղթահարել այն։ Ու նաև սովորել, թե ինչպես կարող են փոքրիկ քայլերով իրենց իսկ պատմությունների հերոսը դառնալ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։

Գրքի հիմնական տարիքային խումբը 6-ից 11 տարեկան երեխաներն են։ Այն Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերով միջգերատեսչական մշտական հանձնաժողովի նախագիծն է, որը ՄԱԿ-ի գործակալությունների, ազգային և միջազգային ՀԿ-ների և միջազգային գործակալությունների միջև յուրօրինակ համագործակություն է, որի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նախագծի իրականացման նախնական փուլում աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1700 երեխաներ, ծնողներ, խնամակալներ և ուսուցիչներ պատմել են իրենց պատմություններն այն մասին, թե ինչպես են դիմագրավում համաճարակին։ Նրանց ներդրումն անգնահատելի էր հեղինակ և նկարիչ Հելեն Փեթաքի (Helen Patuck) և նախագծի վրա աշխատող թիմի համար։ Նրանք պետք է ստեղծեին այնպիսի մի պատմվածք, որպեսզի տարբեր ծագմամբ և տարբեր երկրամասերում բնակվող երեխաները կարողանային պատմության մեջ իրենց տեսնել։

Եվ որպեսզի պատմվածքը հասանելի լինի հնարավորինս շատ մանուկների, այն թարգմանվելու է բազմաթիվ լեզուներով։ Այսօր արդեն պատմվածքը թողարկվել է 6 լեզուներով, առաջիկայում կթողարկվի ևս 30 լեզվով։ Այն լույս է տեսել թե՛ առցանց տարբերակով և թե՛ որպես աուդիո գիրք։

Գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները կարող եք ներբեռնել այստեղից:
Հարցերի դեպքում դիմել՝
Զառա Սարգսյանին
+37477 232 169
[email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված:

Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը:

Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Ավելին՝ www.unicef.am և www.babycef.am կայքերում: