Գյումրիի կիսադատարկ փողոցներում թափառող շները շատացել են

Լուրեր

13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Բոլորը

Արտակարգ դրության ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են։ Հասարակական տրանսպորտը չի աշխատում, փակ են խանութներն ու սրճարանները, գործում են միայն մթերային խանութները, դեղատներն ու բանկերը։

Փոխարենն այս օրերին Գյումրիի փողոցներում շատացել են թափառող շները։ Կենտրոնական ու ծայրամասային թաղամասերում հաճախ կարելի է հանդիպել թափառող շների, որոնց ականջներին կանաչ տարբերանշաններ են դակված։ Դա նշանակում է, որ շները ստերջացված են ու պակաս ագրեսիվ։

 

Նշենք, որ վերջին շրջանում Գյումրիում և, ընդհանրապես, Շիրակի մարզում ավելացել է թափառող շների թիվը, որոնց վնասազերծումը  խնդիր է։ Նոր օրենքի համաձայն՝ շների վնասազերծումն այժմ հնարավոր է իրականացնել միայն ստերջացման միջոցով՝ նախկինում տարածված կրակելու մեթոդի փոխարեն։

Գյումրիում թափառող շների ստերջացմամբ զբաղվում է միակ՝ My vet անասնաբուժական կլինիկան, որը հաղթել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում և պայմանագիր կնքել։ Մասնագետները նշում են, որ ստերջացումը արդյունավետ տարբերակ է, որի արդյունքում նվազում է շների ագրեսիան։

«Վերարտադրական հորմոնները միայն բազմացման համար չեն։ Ստերջացումից հետո 30-40 տոկոսով հորմոնալ ֆոնը պակասում է, մանավանդ զուգավորման սեզոնին՝ ամենաակտիվ պահին, կենդանիներն ավելի հանգիստ են լինում։ Մարդկանց վրա հարձակումների դեպքերը միանշանակ պակասում են»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր My vet կլինիկայի անասնաբույժ Էդգար Գևորգյանը:

Իսկ ահա Շիրակի մարզի այլ բնակավայրերում թափառող շների ստերջացման կազմակերպումը շարունակում է մնալ խնդիր. համայնքներն աղքատ բյուջեից չեն կարողանում գումար հատկացնել դրա համար։

Էմմա Չոբանյան