Մինչև 800 հազար դրամ տուգանք՝ աղբն այրելու համար․ Շրջակա միջավայրի նախարարության նոր օրինագիծը

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Օդի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նոր օրինագիծ է մշակել, ըստ որի՝ աղբն այրելու համար քաղաքացիները կարող են 50-ից մինչև 800 դրամով տուգանվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։ Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։ Չի շրջանցվի նաև արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400․000 դրամի չափով: Եթե տուգանքի նշանակումից հետո մեկ տարի ժամկետում իրավախախտումը կրկնվի՝ տույժն արդեն կկազմի 200․000 դրամ՝ քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 800․000 դրամ։ Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել թափոնների բաց այրման հետևանքով աղբավայրերում առաջացող էկոլոգիական խնդիրներից։ Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, արագ ու հեշտ, բայց և ամենավտանգավոր տարբերակն է։ Դրա արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մեծ քանակությամբ դիօքսիններ և ֆուրաններ, որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ և կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը: