Ինքնամեկուսացված անձինք անհրաժեշտության դեպքում ապահովվում են սննդով․ Բագրատ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքացիների տեղորոշումը որոշող համակարգի միջոցով կորոնավիրուսով վարակված անձանց վերաբերյալ հարցում է անցկացվում և տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցող կամ առնչվող անձանց վերաբերյալ տվյալներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Նրա խոսքով՝ հավաքագրված և մշակված տվյալները հասանելի են միայն այդ համակարգով աշխատող մարդկանց։

«Դրանք համադրվում են նաև բժիշկների կողմից իրականացված հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ, և իրականացվում է լրացուցիչ հարցազրույց։ Այն անձինք, որոնք ֆիզիկապես շփում են ունեցել հիվանդի հետ, այդ անձինք ևս ինքնամեկուսացվում են»,- նշեց նա։

Բադալյանը նաև տեղեկացրեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ինքնամեկուսացված անձանց վերաբերյալ. «Պարբերաբար հիվանդի առողջական վիճակի մասին հավաքագրվում է տեղեկություն, նաև սննդի անհրաժեշտության վերաբերյալ տվյալների հավաքագրում, եթե անհրաժեշտություն է առաջանում սննդի տրամադրում տվյալ անձին և նրա ընտանիքին։ Բացի այս՝ մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացված անձանց, որոնք համապատասխան հղումով անցնում են և պատասխանում հարցերի, այնուհետև լուսանկարվում են, որպեսզի հավաստիանանք, որ դա այդ անձն է։ Այդ ընթացքում նաև հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով մենք հավաստիանում ենք, որ իրենք չեն լքել ինքնամեկուսացման վայրը»։

Մանրամասները՝ տեսանյութում: