Այսօրվա դրությամբ ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ
Հասարակություն
08.04.2020 | 14:05«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով:
Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: