Չինական Ուհանն այսօր կարանտինից դուրս է գալիս. CNN

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Չինական Ուհան քաղաքը, որտեղից 2019-ի դեկտեմբերին նոր կորոնավիրուսային պանդեմիան սկիզբ էր առել, այսօր կարանտինից դուրս է գալիս։ Վերաբացումից հետո էլ, այնուամենայնիվ, քաղաքում որոշակի սահմանափակումներ են գործելու։ Այս մասին հայտնում է CNN—ը։

11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքն աշխարհից մեկուսացել էր դեռ հունվարի 23-ից։

CNN-ի փոխանցմամբ՝ Ուհանում կվերագործարկվի տրանսպորտը, ինչպես նաև կվերսկսեն չվերթները։ Ուհանի երկաթուղու տնօրինությունը տեղեկացրել է, որ միայն այսօր 55․000 քաղաքացի երկաթուղով քաղաքից դուրս կգա։

Ուհանի համաճարակային վերահսկման գծով պաշտոնյա Լուո Փիգն էլ հայտնել է, որ քաղաքը կարանտինից հանելը ամբողջական ռեստարտի է նման։ Ըստ նրա՝ քաղաքի առաջ այժմ դժվար առաջադրանք է դրված․ կանխել բերովի դեպքերը և տեղական վարակների կրկնությունը։

«Ուհանի վերաբացումը չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է, քաղաքը մաքուր է, և որ համաճարակի կանխարգելման ու հսկիչ միջոցառումները պետք է թուլացնենք»,- ասել է Լուո Փինգը։

Հավելենք, որ մինչ օրս Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81․802 քաղաքացի, մահացել՝ 3333։ Ապաքինվածների թիվը Չինաստանում 77․279 է։

Նելլի Մելքոնյան