Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին Արտաշատից է եկել. նրա հետ 17 հոգի է շփվել. ԱՀ պետնախարար

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին 63 տարեկան է։ Նա բուժում կստանա Երևանում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ քաղաքացին մարտի 30-ին եկել է Արտաշատից, որտեղ բնակվող նրա ընտանիքի անդամների մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

«Տեղեկություն է ստացվել, որ այն անձինք, ովքեր ապրում են Արտաշատի շրջանում, նրանց մոտ կա վարակման կասկած: Արտաշատից եկած տվյալ անձը Արցախի Առողջապահության նախարարության կողմից ապրիլի 2-ին մեկուսացվել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում և պահվել հսկողության տակ։ Վարակված անձի հետ շփված անձանց թեստավորումը կատարվում է մեկուսացման 13-րդ օրը, բայց քանի որ այդ անձը ախտանիշներ չի ունեցել, հսկողության տակ է պահվել մեկուսացված ձևով, մինչև մենք կարողանանք 13-րդ օրը թեստավորել»,- ասաց Մարտիրոսյանը։

Պետնախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ նրա ընտանիքի անդամների շրջանում արդեն հաստատվել է վարակվածության դեպքը, առողջապահության համակարգն օպերատիվ է գործել. «Ապրիլի 6-ին թեստավորել են, ուղարկել են Հայաստան՝  համապատասխան լաբորատորիա, և այսօր ստացվել է տվյալ անձի թեստի դրական արդյունքը»:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ նախապես հայտնի է եղել քաղաքացու հետ շփում ունեցողների շրջանակը:

«Նրանք 17 հոգի են։ Այդ անձինք ևս ինքնամեկուսացված են»,- տեղեկացրեց պաշտոնյան՝ նշելով, որ խոսքը մարտի 30-ից ապրիլի 2-ը տեղի ունեցած շփումների մասին է, քանի որ քաղաքացին ապրիլի 2-ից մեկուսացված է:

Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ հավելեց, որ մինչ այսօր Արցախում կորոնավիրուսի 34 թեստավորում է իրականացվել։ Նախարարը նշեց, որ քաղաքացին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, ուղեկցող հիվանդություններ չունի:

Անժելա Պողոսյան