Արտահանողները խնդրի առաջ են կանգնում․ քննարկումներ են գնում՝ ում աջակցել․ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Ռուսաստանում ռուբլու անկման հետևանքով խնդրի առաջ են կանգնում ՀՀ արտահանողները։ Ի՞նչ պետք է անել՝ այս խմբին աջակցելու համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այս հարցին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«Հիմա որ արտարժույթն ընկնում է, տնտեսվարողները խնդրի առաջ են կանգնում, մենք դա քաջ գիտակցում ենք։ Խնդիրն այն է, թե մենք՝ որպես հանրություն, որ մասն ենք պատրաստ այդ վնասի մեզ վրա վերցնել։ Քննարկումները գնում են, հիմնական հարցը գործիքի մեջ է՝ ում աջակցել, ում չաջակցել։ Այսինքն՝ եթե մենք գիտենք, որ արտահանող կա, որ 1 միավորից 10 տոկոսանոց շահույթ էր ունենում, հիմա 5 է ունենում, արդյո՞ք մենք, որպես հանրություն, այդ 5-ը պետք է ապահովենք, եթե հարցն այն է, որ մինուս է գնում, զրոյի վրա բերենք, որ ինքը դիմանա, բարդ հարց է։ Մենք պետք է այն ժամանակ այս ներգործությունը անենք, երբ գիտենք՝ սա կարճաժամկետ խնդիր է, չլուծվի՝ փակվելու է, հետագայում երկար վերականգնվի։ Դրանց նույնականացնելը բարդ է, մենք ոլորտ առ ոլորտ մոնիթորինգ ենք անցկացնում արտահանողների հետ, որ հասկանանք՝ ինչով կարող ենք օգնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: