Միջոցառումներ են իրականացվում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ. ՔԿԾ

Լուրեր

27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։

«Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի տարբեր ռեժիմային մասնաշենքերում պահվող թվով 2 կալանավորված անձի և 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից և ուղեկցել մեկ այլ խուց` դատապարտյալներ, նույն քրեակատարողական հիմնարկում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ի, ինչպես նաև Դ.Հ.-ի մոտ, որտեղ վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը (խնդիրը) լուծելու նպատակով շուրջ 15 րոպե վիճաբանել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ։

Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Բացի այդ՝ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Այսպես` 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ում մոտ արձանագրվել է մինչ այդ նրա կողմից քրեակատարողական հիմնարկ մտցված բջջային հեռախոսի բացակայությունը։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ ծառայողը, խախտելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին:

Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ևս ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում: