Լավ աշխատուժը, որ գնում էր արտերկիր, հիմա Հայաստանում է․ հանձնարարել եմ ներգրավել այդ մարդկանց․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ինչպե՞ս անել, որպեսզի այս տարի արտագնա աշխատանքի չգնացած քաղաքացիների աշխատուժն օգտագործենք։ Նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Կապիտալ ծախսերի ներառականության մասով, մարզային ներառականությունը, տվյալ համայնքի աշխատուժի միտումն ինչպիսի՞ն է եղել, հատկապես այն գյուղերում, որտեղ մարդիկ արտագնա աշխատանքի չեն կարողացել գնալ, ո՞նց անենք, որ այդ մարդկանց աշխատանքի հարցը լուծենք և ո՞նց անենք, որ այդ մարդկանց աշխատանքն օգտագործվի»,- պատգամավորը հարցն ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։

Նախարարը նշեց՝ շատ հարցեր կան, որոնք կարող ենք կազմակերպել չշրջանցելով պետական գնումների մասին օրենքը:

«Կան մարդիկ, ովքեր այս փուլում արդեն լինում են տարբեր երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում, և արտագնա աշխատանքով են զբաղվում։ Այդ մարդիկ հիմա Հայաստանում են, սակայն չունեն ընկերություններ, որպեսզի մասնակցեն պետական գնումներին։ Ես խնդրել եմ բանակցել տարբեր ընկերությունների հետ, առաջիկա ծրագրերում անպայման ներգրավել այդ որակյալ աշխատուժը։ Բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք՝ կա՛մ իրենց կազմակերպություններով ներառվեն մրցույթներին, կա՛մ ներառվեն գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ և մասնակցեն այս տարվա շինարարության աշխատանքներին, որովհետև շինարարական աշխատանքները շատ են, աշխատելու հնարավորություն կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: