COVID-19. Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 74 հազարը: Ապաքինվել է ավելի քան 286 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 367 հազար 650 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 943-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 675: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 13 հազար 341 է:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 հազար 547 է: Վարակից մահացել է 16 հազար 523 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 103 հազար 375 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 810: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 98 հազար 010 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 911 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 740 ընդհանուր և ընդամենը 32 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 60 հազար 500 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 739: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 51 հազար 608 է, Թուրքիայում՝ 30 հազար 217 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 657։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 188 դեպք կա, Ռուսաստանում` 6 հազար 343: ՌԴ-ում մահացել է 47 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվն անցել 2 հազարից, այստեղ գրանցվել է մահացության 11 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 1832 մարդ, այստեղ մահացությունները ԱՄԷ-ի համեմատ ավելի քիչ են: Վարակից մահվան 4 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 85 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1322: Իրաքում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է, մահացության ցուցանիշը 64 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 4 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 756 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 665: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ, ինչպես նաև Լիբիան, որտեղ գրանցվել է վարակվածության 19, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը։