Փետրվարին Հայաստանում գրանցվել է թոքաբորբի 1480 դեպք՝ չճշտված հարուցիչով. ջրծաղիկի դեպքերը գրեթե կրկնապատկվել են

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Այս տարվա փետրվարին Հայաստանում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 1480 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Նշենք, որ նախորդ տարվա նույն ամսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը 1.376-ն են եղել, այսինքն, այս տարվա համեմատ, 96-ով պակաս: Այս տարվա հունվարին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 838 դեպք։ Այսինքն՝ փետրվարին, հունվարի համեմատ, գրանցված դեպքերը 642-ով ավելացել են։

Նախորդ տարվա հունվարից փետրվար ամիսներին՝ չճշտված հարուցիչով թոքաբորբի տվյալներում ընդհակառակը՝ նվազման միտում է եղել։ Հունվարին այն կազմել է 1569, փետրվարին՝  1367 դեպք։

Այս տարվա փետրվարին գրիպ՝ թոքաբորբով, նույնականացրած գրիպի այլ վիրուսով ախտորոշմամբ գրանցվել է 24 դեպք՝ նախորդ տարվա նույն ամսվա 2 դեպքի փոխարեն։

Եթե համեմատենք այս տարվա հունվար-փետրվարի և նախորդ տարվա նույն ամիսների թվերը, 2019 թվականին հունվարից փետրվար նվազում է արձանագրվել (հունվար՝ 6 դեպք, փետրվար՝ 2 դեպք), իսկ այս տարի՝ հակառակը, հունվարից փետրվար մի քանի անգամ աճ է գրանցվել (հունվար՝ 7 դեպք, փետրվար՝ 24 դեպք)։

Ջրծաղիկի գրանցված դեպքերն այս տարի գրեթե կրկնակի ավելացել են՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ։ 2019-ի փետրվարին հանրապետությունում գրանցվել է ջրծաղիկի 963 դեպք, 2020-ի փետրվարին՝ 1778 դեպք։

Այս տարվա հունվարին ջրծաղիկի դեպքերը 2439-ն են՝ նախորդ տարվա հունվարի 1219 դեպքի համեմատ:

Հավելենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 146-ը թոքաբորբ ունի, 35 անձ ծանր վիճակում է գտնվում:

«Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի»,- նշել է նախարարը:

Անժելա Պողոսյան