ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր  ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով:
Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետևել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը: Համակարգը զանգը կուղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, ով կպատասխանի քաղաքացու հարցին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված, հորդորում ենք քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար:

Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով»: