Varks.am-ի դիրեկտորի համար մի փոքր «սպրավոչկա».Նաիրա Զոհրաբյանի գրառումը

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Varks.am վարկային կազմակերպության վերաբերյալ։

«Փնտրում եմ Varks.am-ի ղեկավարին, գտնողներին խնդրում եմ ինձ տեղեկացնել:

Այն, որ այս չարաբաստիկ վարկային «կանտորան» իր վաշխառուական, դալալային տոկոսադրույքներով հազարավոր մեր հայրենակիցների դարձրել է իր պատանդը, ակնհայտ իրողություն է։ Varks.am-ի կողմից «գերի վերցված» հազարավոր քաղաքացիներ ամեն օր դիմում են ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի, հասկանալու համար, թե Կենտրոնական Բանկի կողմից վաշխառու այս վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելուց հետո իրենք ի՞նչ ընթացակարգով կարող են վարկերի մարման առավել մեղմ ռեժիմ ստանալ ու ես որևէ կերպ չեմ կարողանում «պեղել» Varks.am-ի դիրեկտորին։

Այդ կանտորայի հեռախոսին պատասխանողը, եթե, իհարկե, նման բախտ վիճակվում է մի քանի օրը մեկ, հեզաբար պատասխանում է, որ փոխանցել է իրենց ղեկավարին ու վերջինս հեսա ինձ կզանգի։ Էդ «հեսան» ձգվում է արդեն 10 օր։

Հիմա ասածս ինչ է. Varks.am-ի ղեկավար կամ ղեկավարություն, փախնելով դուք հազարավոր քաղաքացիների անօգնական վիճակից օգտվելով ու նրանց ձեր վարկային ասեղին նստեցնելով՝ չեք պրծնելու:

Լուծարային հանձնաժողովը պարտավոր է հստակ պատասխանատվության մեխանիզմ մշակել վաշխառու վարկային կազմակերպությունների համար, որոնք մարդկանց հուսահատությունից տարիներ շարունակ փող են քամել։

Varks.am-ին լիցենզիայից զրկելը էս հարցը չի լուծելու։ Մարդիկ այսօր ի վիճակի չեն մարելու իրենց վրա պտտվող Varks.am-ի անողոք հաշվիչը։ Երեխայի կյանքը փրկելու, կամ օրվա հաց գնելու համար Varks.am-ի թակարդն ընկած քաղաքացիների խնդիրը պիտի լուծվի ու պիտի լուծվի Varks.am-ի՝ տարիներ շարունակ ստացած աննորմալ գերշահույթների հաշվին։

Եվ քանի որ ինձ դիմած քաղաքացիները չեն հասկանում հիմա ի՞նչ պիտի անեն, տեղադրում եմ լուծարային հանձնաժողովի վերջին հայտարարությունը, որը որոշակի ուղեցույցի կլինի Varks.am-ի «պատանդների» համար։ Իսկ Varks.am-ի դիրեկտորի համար մի փոքր «սպրավոչկա». ես հասնելու եմ նրան, որ դուք պատասխանատվության ենթարկվեք հուսահատության շեմին հասած ու ձեր կանտորայի դուռը թակած քաղաքացիներին վարկային պատանդ սարքելու համար։ Մի րոպե անգամ իմ վճռականության ու համառության վրա չկասկածեք։

«26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց»,- գրել է պատգամավորը։