Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն ծանր. ԱՆ
Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Տեղեկությունը ֆեյսբուքում հրապարակել է ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակը:
Նրա տեղեկացմամբ՝ պացիենտներից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։
Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։