Նավթային ճգնաժամը հաղթահարելու փորձեր. ինչպես կարձագանքի Մոսկվան Թրամփի ջանքերին

Լուրեր

01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
Բոլորը

Ապրիլի 6-ին տեղի է ունենալու ՕՊԵԿ+-ի տեսակոնֆերանսը: Ավելի վաղ անհապաղ նման հանդիպում կազմակերպելու կոչով հանդես էր եկել Սաուդյան Արաբիան՝ նավթի շուկայի վերականգնմանն ուղղված համաձայնության հասնելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ՕՊԵԿ+ գործարքը, որը ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի համաձայնության հիման վրա գործում էր երեք տարի և թույլ էր տալիս արդյունահանման սահմանափակման ճանապարհով նավթի գինը պահպանել 60 դոլար սահմաններում, դադարեց գործել 2020 թվականի մարտի 31-ին: Այն չհաջողվեց երկարաձգել՝ նավթային շուկայի երկու խոշորագույն մասնակիցների հակադիր դիրքերի պատճառով. ՌԴ-ն առաջարկում էր համաձայնագիրը նախկինում գործող պայմաններով երկարաձգել միայն 2020թ. երկրորդ եռամսյակում, իսկ Սաուդյան Արաբիան՝ նավթի արդյունահանման օրական 1.5 մլն բարելի շեմը պահպանել մինչև տարեվերջ:

ՕՊԵԿ+-ի գործողության դադարեցումը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման, իսկ իրավիճակը վատթարացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային պահանջարկի կրճատման ֆոնին:

Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք Ռուսաստանը կմասնակցի ՕՊԵԿ+-ի տեսակոնֆերանսին: Այդ մասին հարցին ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել փոքր-ինչ սպասել: Միաժամանակ, հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնելու՝ նախարարների կաբինետի և նավթի շուկայի հիմնական խաղացողների մասնակցությամբ:

«Գիտեք, որ նախագահը միջազգային էներգետիկ շուկաներում ստեղծված իրավիճակը քննարկել է գործընկերների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ: Գիտեք, որ ինտենսիվ կապ է պահվում տարբեր երկրների հետ, ինչպես նաև գիտեք էներգետիկ շուկաներում տիրող ընդհանուր անբարենպաստ մթնոլորտի մասին: Այդ պատճառով նախագահը խորհրդակցություն է անցկացնելու՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»,- ասել է Պեսկովը:

ՌԻԱ Նովոստիի աղբյուրների համաձայն՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու է նավթի արդյունահանումն օրական 10 մլն բարելի հասցնելու հնարավորությունը:

Մինչ այդ, ԱՄՆ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի հետ, վերջինն էլ իր հերթին զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա հույս է հայտնել, որ երկու երկրներին շուտով կհաջողվի համաձայնության հասնել նավթի արդյունահանման ծավալների շուրջ. խոսքն օրական 10-15 մլն բարելի սահմաններում արդյունահանման մասին է: Թրամփը նշել է, որ Մոսկվայի և Էր Ռիադի հետ բանակցություններում չի խոսվել ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման կրճատման մասին:

«Նրանք ցանկանում են դա անել: Դա լավ կլինի երկու երկրների համար էլ: Հույս ունեմ, որ նրանք կկնքեն այդ համաձայնագիրը. սա այն է, ինչ նրանք ասել են ինձ»,- Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահը՝ միաժամանակ հավելելով, որ գործարքի հարցում լիարժեք վստահություն, ամեն դեպքում, չունի, գրում է «Կոմերսանտը»:

Կրեմլի խոսնակը, սակայն, հերքել է Մոսկվայի և Էր Ռիադի միջև բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունը: Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը կանխամտածված է նման սխալ պնդում արել, Դմիտրի Պեսկովն ասել է. «Կդժվարանամ պատասխանել»:

Արդյո՞ք Մոսկվան կմասնակցի ՕՊԵԿ+-ի հավաքի և արդյո՞ք դրա արդյունքում կհաջողվի համաձայնության հասնել և փոքր-ինչ կայունացնել նավթային շուկան՝ փորձագետներն առայժմ դժվարանում են կանխատեսել: Ամեն դեպքում, հանդիպման մասին տեղեկություններից հետո նավթի գների որոշակի աճ է արձանագրվել: Մասնավորապես, նավթի Brent տեսակի գինն աճել է շուրջ 10%-ով և արդեն արժե մոտ 36 դոլար՝ մեկ բարելի դիմաց: