Զգուշացում Հունգարիային. ԵՄ մի շարք երկրներ կորոնավիրուսի ֆոնին մարդու իրավունքների ոտնահարումներից զերծ մնալու կոչ են արել

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

Գերմանիան ու Եվրամիության անդամ ևս 12 երկիր հայտարարություն են հրապարակել, որում առանձին պետությունների կոչ են արել զերժ մնալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի անվան տակ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների երկարաժամկետ ոտնահարումից: Այս մասին գրում է DW-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ «խորապես մտահոգված են» օրենքի գերիշխանության վտանգներով, որոնք կարող են առաջանալ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին ձեռնարկվող «որոշակի արտակարգ միջոցառումների» արդյունքում:

AFP-ն գրում է, որ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, Հունգարիայում տիրող իրավիճակի արդյունք է, որի խորհրդարանը մարտի 30-ին Վիկտոր Օրբանի կառավարությանը բացառիկ լիազորություններով է օժտել արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակահատվածում:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ խստորեն քննադատել էր հունգարական օրինագիծը:

«Վարչապետ Վիկտոր Օրբանը չարաշահում է ճգնաժամային իրավիճակը՝ հունգարական լրատվամիջոցների նատմամբ բացարձակ իշխանություն ունենալու ձգտման մեջ»,- ասել է կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը սպառնում է «փակել վերջին անկախ լրագրողների բերանը»:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն իր հերթին գերմանական Die Welt-ին տված հարազրույցում ասել է, թե եվրոպացիները չպետք է հաշտվեն այն բանի հետ, որ ԵՄ-ի ներսում «բռնապետական կառավարություններ» կան, և կոչ է արել Հունգարիայի կառավարությանը «քաղաքական կարանտին» ուղարկել: