Այն անկիրթները, որոնք ընտանեկան բռնություն են կիրառում, ինձ համար ոչինչ են․  Վահրամ Սահակյան

Լուրեր

09.07.2026 | 17:01
Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնող էր, ուժի կիրառումը՝ անհամաչափ․ իրավապաշտպանները անկախ քննություն են պահանջում
09.07.2026 | 16:50
Սամվել Կարապետյանի դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 16:47
«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»
09.07.2026 | 16:36
Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
09.07.2026 | 16:25
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել  գերեզմանոց տանող ճանապարհին
09.07.2026 | 16:16
Իտալիան արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի. նրանց կասկածում են լրտեսության մեջ
09.07.2026 | 16:07
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
09.07.2026 | 15:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
09.07.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.07.2026 | 15:32
Ռոմարիոն կոչ է արել պաշտոնանկ անել Կառլո Անչելոտիին
09.07.2026 | 15:21
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09.07.2026 | 15:10
Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի պաշտոնում // Փաշինյանն արձակուրդ է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 15:00
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության տակ գտնվող Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել պետությանը
09.07.2026 | 14:59
Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը զբաղված է եղել և դեռ չի զանգահարել Պուտինին
09.07.2026 | 14:50
Այո, կարծում եմ այդպես. Փաշինյանը` Տիգրանաշենը ՀՀ քարտեզում կարմիրով նշելու և փոխանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է դրամատուրգ, կինոռեժիսոր,  Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանի հետ, որը նաև «Մեա կուլպայի» 1-ին և 2-րդ մասերի հեղինակն է։

-Պարոն Սահակյան, «Սիրով ապագայից» կամ «Մեա կուլպա-2»  ներկայացման շրջանակում, ինչպես «Մեա կուլպա-1»-ի դեպքում էր, անդրադարձ է կատարվում մեր մտածողությանը, որը  խաթարված է։ Որտե՞ղ է  խնդիրը, ըստ Ձեզ։

-Խնդիրը մեր կարծրացած, գաղջ, միօրինակ, հնացած մտածողության մեջ է։ Եթե  մենք այն  համեմատենք  ցանկացած եվրոպական երկրի մարդու մտածողության հետ, կտեսնենք, որ մեր մարդկանց մեծամասնությունը շատ կասկածամիտ, կեղծավոր, ամեն տեսակի անմիտ գաղափարներով շեղված և փչացած մտածողություն ունի։ Այլ երկրներում մարդիկ հավատում են միմյանց, իրար ընդունում են այնպիսին, ինչպիսին կան, իսկ մենք մարդու ամեն քայլի մեջ միտում ենք տեսնում, փորձում ենք հասկանալ՝ որտեղ է նա  ուզում մեզ  խաբած լինել։ 

-Գուցե լավ օրից չի, որ հասել ենք այդ վիճակին։ Ժողովուրդը, ի վերջո, խաբվելու բազում առիթներ է ունեցել։

-Գուցե։ Բայց խնդիրն այն է, որ մենք չենք ուզում փոխվել։ Մենք միայն ուզում ենք մյուսների պես լավ ապրել, և դրա համար պատրաստ ենք բոլոր մեղքերը գցել արտաքին, ներքին կամ դարավոր թշնամու վրա։ Եթե, օրինակ, տաքսու վարորդը դժգոհում է, որ դժվարությամբ է գումար վաստակում, ընտանիք պահում,  հայհոյում է իշխանություններին, բայց ինքը վարում է կեղտոտ մեքենա, փողոցների տեղերը չգիտի, մանր չունի, սպասարկել չգիտի՝ դա ի՞նչ է, եթե ոչ փչացածություն։

-Պարոն Սահակյան, վերջերս մեծ աղմուկ բարձրացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման շուրջ։ Դուք ի՞նչ  եք կարծում՝ մեզ նման օրենք անհրաժե՞շտ է։

-Միայն կասեմ, որ այն անկիրթները, որոնք ընտանեկան բռնություն են կիրառում՝ ծեծում են կանանց, հայհոյում երեխաներին կամ ճնշում, նման մարդիկ ինձ համար ոչինչ են, զրո, նրանք այն անմակարդակ, ցածր խավի չոբաններն են, որոնց ընտանիքները, այսպես թե այնպես, պիտի քանդվեն։ Ես գարշում եմ անկիրթ մարդկանցից, որովհետև նրանք ոչ միայն իրենց են կործանում, այլև առանձնակի թշնամանք ունեն կիրթ մարդկանց՝ հիմնականում ճանաչված ստեղծագործողների հանդեպ։ Արդեն մի տասնամյակ է, ինչ համացանցը լցված է կիրթ մարդկանց մասին զազրելի խոսքեր շռայլող նման վայրենի, նախանձ, անգրագետ ու գարշելի թափթփուկներով։

-Որոշ ժամանակ առաջ նշել եք, որ գիրք գրելու ձգտում չունեք, ինչու՞։

-Դե եթե կարող  եմ այդ գիրքը պատմել, ներկայացում սարքել-խաղալ, ասենք,  «Գոյում» կամ  «Տիկնիկայինում», մտքերս արտահայտել բեմից, ինչու՞ դա չանեմ։ Գիրք թող գրեն այն մարդիկ, որոնք կարողանում են միայն դա անել։ Ինձ համար միայն  գիրք գրելը քիչ է։

-Հիմա կհայտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ  ընկել եք կոմերցիայի ետևից։

-Շատ լավ է, ես էլ կասեմ, որ լավ եմ արել։ Եթե 100-200 մարդու համար հանդես գալը  կոմերցիա պետք է համարեն, ուրեմն այդ մարդիկ  հիշատակածս նախանձներն են, նրանք կան կամ չկան՝ ի՞նձ ինչ։ 

-Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մտավորականները, արվեստագետները չեն միավորվում այն դեպքում, երբ նրանցից մեկին ճնշում են, և նա աջակցության կարիք ունի։ Ի՞նչ կասեք։

-Այդ մտավորականներն ու արվեստագետները շատ տարբեր մարդիկ են։ Դա հո ոչխարի հո՞տ չէ։ Նրանց երեսուն տոկոսը նախանձ կարիերիստներ են, երեսուն տոկոսը՝ անտաղանդ, մնացածը՝ հետևից խոսացող։ Երևի  10-15 մարդ կա, որոնց կարելի է համարել իսկական ստեղծագործող։ Մեկն, օրինակ, ասում է, թե իր համերգը հանել են, մյուսի ցուցահանդեսը չեն թողնում իրականացնել,  իրեն ճնշել են,  իրեն այս են արել, այն են արել։ Բա ստեղծագործողը լացկան կլինի՞։  Մի երեսուն տոկոսը հենց այս լացողներն են, հիմնականում՝ անտաղանդ, անհաջողակ միջակություններ։ Մեծ մարդիկ են, չեն էլ ամաչում՝ ճնշվածի դերում են հանդես գալիս։ Արվեստագետների մի զգալի մասն էլ ամբոխահաճո է, ասում է․ «Վայ, ինձ սիրեք, ես հայրենասեր եմ, այս  եմ, այն  եմ․․․»։ Ես էլ ասում եմ՝ լինել ամբոխահաճո, դուր գալ շատերին, նշանակում է՝ լինել պոռնիկ։

-Բայց չէ՞ որ հաճախ Ձեր նշած  արվեստագետների դժգոհությունները տեղին և արդարացված են լինում։

-Լինում  են՝ թող գնան պայքարեն։ Ես, որ Վարդան Պետրոսյանի հետ թատրոն էի բացել, ինչի միջով ասես, որ չանցանք։ Գիտե՞ք՝ քանի երկիր ենք գնացել, քանի բան ենք սովորել, քանի անգամ է մեր ներկայացումը խորհրդային տարիներին արգելվել։ Բայց կարողացել ենք չէ՞  ապրել։ Ես ոչ ոքի պաշտպանելու կամ դեմ գնալու  միտում չունեմ, նկարագրածս երևույթն է ինձ համար եղկելի։

-Եվ վերջում՝ վերադառնանք մեր մտածողության թեմային, ի՞նչ պետք է անել, որպեսզի այն փոխվի դեպի լավը։ Թերևս, հարկավոր է ականջալուր լինել «Մեա կուլպայի» հիմնական մեսիջներից մեկին՝ ամեն մեկս փնտրենք մեր մեղքը, այո՞։

-Իմ նշած տաքսու վարորդը, որը ասում է, որ վատ է ապրում, պետք է, ինչպես նշեցի,  նախ լավ իմանա քաղաքը,  մուղամ չլսի, մեքենան մաքուր պահի, վարելիս հեռախոսով չխոսի, մոտը մանր պահի։ Դրանից հետո նոր իրավունք կունենա որևէ բանից դժգոհելու։

Աննա Բաբաջանյան