Այս իրավիճակում պետք է գազային խնդրից տրանսֆորմացվենք դեպի էներգիայի այլ աղբյուրներ. Թևան Պողոսյանը՝ գազի սակագնի բարձրացման հնարավորության մասին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Մենք պետք է պարզապես կարողանանք հասկանալ, որ աշխարհի բոլոր երկրներն առաջնորդվում են իրենց շահերով, Ռուսաստանը՝ նույնպես, և իր շահերից է բխում բնական գազի սակագնի բարձրացումը: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով գազի սակագինը բարձրացնելու առաջարկով ՀԾԿՀ դիմելու՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մտադրությանը՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Ինչքան բարձր՝ այնքան լավ, որովհետև իր տնտեսությունն էլ է վնասվում այս իրավիճակում: Բայց մենք էլ պետք է առաջնորդվենք մեր շահերով, և բանակցությունների ժամանակ կարողանանք այնպիսի առաջարկներ անել, որոնք երկկողմանի շահավետ լինեն: Որպեսզի Ռուսաստանն իր շահերը ոտնահարված չհամարի, դրա հետ մեկտեղ՝ բավարարվեն հայկական շահերը»,- ասաց նա:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարողանա նաև այլ մեխանիզմներ մշակել, որպեսզի գազային խնդրից տրանսֆորմացվենք դեպի էներգիայի այլ աղբյուրներ:

«Հնարավոր է՝ մեր հայկական գիտական միտքը կարողանա նպաստել՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք տրանսֆորմացվել գազային խնդիրներից դեպի հոսանք, արևային, ջրային էներգետիկա: Պետք է կարողանանք հասնել այն մակարդակի, որ երբ մեկը մեզ գազի գին առաջարկի, այնպիսի առաջարկ անի, որը բոլորիս հետաքրքիր լինի: Հատկապես պանդեմիայից հետո ունենք մի իրավիճակ, երբ տնտեսական հարաբերությունները շատ են փոխվելու: Ինչ չունենք, բայց մեզ պետք է, ստիպված գնելու ենք, բայց ինչը կարող ենք ստեղծել, պետք է ստեղծենք ինքներս»,- նշեց նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին գազի սակագնի բարձրացման նախաձեռնությունը համարում է եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումների անդամներին ստրկացնելու փորձ՝ Ռուսաստանի կողմից:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում, օրինակ, Եվրամիությունը փորձում է աջակցություն ցուցաբերել կառույցի անդամ այն երկրներին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Իտալիա, Իսպանիա և այլն: Իսկ ԵՏՄ-ում այդ համերաշխությունը քաղաքագետը, ցավով նշում է, չկա:

«Նավթի գինն ակնհայտորեն անկում է ապրում, և մենք գիտենք, որ գազի գինը միայն շուկայով չի որոշվում, այլ կապված է նաև նավթի գնի հետ: Սակայն «Գազպրոմ»-ը հիմա լկտի ձևով մեր կառավարությանն առաջարկում է բարձրացնել գազի գինը՝ իջեցնելու փոխարեն: Ուղղակի երբ մտնում էինք ԵՏՄ, պետք է մտածեինք՝ ինչո՞ւ էինք մտնում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա, ամեն դեպքում, հույս հայտնեց, որ Հայաստանի Կառավարությանը ռուսական կողմի հետ բանակցություններում կհաջողվի հաջողություն արձանագրել սակագնի իջեցման հարցում. նման բանակցությունների մասին հայկական կողմը հայտնել է օրերս:

Հիշեցնենք, որ ռուսական գազի բարձր սակագնի և համաշխարհային իրավիճակին դրա անհամապատասխանության խնդրին օրերս կայացած հեռախոսազրույցում անդրադարձել էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: