Խնդիրը բովանդակությունը չէ, այլ բուն փաստը, որ մարդը դառնում է վերահսկելի. իրավապաշտպանն՝ աղմկահարույց օրենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ

-Տիկին Հովհաննիսյան, խորհրդարանը երեկ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տեղորոշման և զանգերի ֆիքսման վերաբերյալ նախագիծը։ Այն քննադատվեց թե՛ ընդդիմադիրների, թե՛ Ձեր ու այլ իրավապաշտպանների կողմից։ Եվ այն հանգամանքը, որ ըստ էության, դիտարկումները չընդունվեցին, նաև դա հաշվի առնելով, ինչի՞ կհանգեցնի այս օրենքը։

-Կարծում եմ՝ 2 օրվա ընթացքում բավականին բարձրաձայնվեց, թե ինչու է նմանօրինակ օրինագիծը խնդրահարույց և այն ընդունելու պարագայում ինչ վտանգներ կարող են լինել։ Հիմա պետք է հետևել կիրարկմանը։ Նախ՝ որքան ռեսուրս է դրա համար տրամադրվելու, որտեղ են հավաքագրվելու, ինչպես են մշակվելու այդ տվյալները, ինչպես է կանխարգելելու վիրուսային վիճակի տարածումը վաղ տեղորոշումը։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ անդամ երկրների պարագայում, օրինակ՝ Հունգարիայի դեպքում, ծայրահեղ քայլերն ինչպիսի տպավորություն են թողնում և ինչպիսի արձագանքի արժանանում ԵՄ անդամ երկրների կողմից։ Այսինքն, մարդու իրավունքների սահմանափակումները և ժողովրդավարական արժեքներից որևէ շեղում, անգամ այս ծայրահեղ իրավիճակում, համարվում է անընդունելի։ Եվ դա պետք է լինի հիմնավորված։ Կա, իհարկե, մտավախություն նաև հետագայում այդ տվյալների պաշտպանության, դրանց ոչնչացման հետ կապված։ Իհարկե, կան հավաստիացումներ, որ դրանք 1 ամիս հետո ոչնչացվելու են, բայց մենք չենք կարող ունենալ վստահություն այն պարագայում, երբ բազմաթիվ անգամներ նույն իշխող կուսակցության ամենավերնախավային հատվածներից հնչում էր, որ իրավապահ մարմիններն այնքան էլ չեն գործում մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին համապատասխան։ Այնտեղ կան մարդիկ, որոնք նույնիսկ նախարարի անձնական տվյալներն են հանում ու հրապարակայնացնում՝ խոցելի դարձնելով նրա հետագա պաշտոնավարումն ու քաղաքական կարիերան։ Եվ այս պարագայում, երբ չկա լիակատար վստահություն, չգիտեմ, թե հետագայում ինչ կարող է լինել այդ տվյալների հետ, ինչպես կօգտագործվեն։

-Թե՛ ընդդիմադիրների կողմից, թե՛ սոցիալական հարթակներում հնչող քննադատությանն ի պատասխան, իշխող ուժի ներկայացուցիչները երեկ խորհրդարանում ասում էին, որ նախագիծը փորձեցին մանիպուլացնել, զանգերի բովանդակությունը որևէ մեկին հասու չի լինելու և չի օգտագործվելու։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան։

-Խնդիրը բովանդակությունը չէ, այլ բուն փաստը, որ մարդը դառնում է վերահսկելի՝ իր անձնական ու ընտանեկան կյանքով, և նաև նրա վերաբերյալ անձնական տվյալներ են հավաքագրվելու։ Եվ օրենքն ամրագրում է դրա իրավունքը։ Դա է խնդիրը։ Իսկ բովանդակությունն արդեն երկրորդական հարց է։ Հիմնավորումներն այնքան էլ մտածված չէին, թե օրենքն ինչպես է ազդելու վիրուսի տարածման, կանխարգելման վրա։ Ավելի շատ դա էր խնդիրը, քան հեռախոսազանգեր գաղտնալսել-չգաղտնալսելը։ Պետք չէ մեր ունակությունների վրա ստվեր նետել և ասել, թե մենք չենք հասկացել՝ օրինագիծն ինչի մասին է։ Շատ լավ հասկացել ենք և վտանգը տեսնում ենք հենց այդ վերահսկման մեխանիզմի մեջ։

-Իսկ չի՞ բավարարում այն հիմնավորումը, որ օրենքն անհրաժեշտ է կյանքեր փրկելու, առողջություն պահպանելու համար։

-Մենք կարող ենք շատ էմոցիոնալ խոսել դրա մասին։ Բայց օրենքն իրավական ակտ է և էմոցիոնալ ժանրում չէ. պետք է լինի հստակ չափելի և հստակ հիմնավորված։ Եթե մենք բարձրագոչ փիլիսոփայությամբ ծածկենք այն բովանդակային բացերը, որ առկա են, շատ հեռու կգնանք իրավաբանությունից։ Եթե ասում են՝ կյանքեր փրկել, ես տեսնում եմ կոնկրետ այն միջոցառումների անհրաժեշտությունը, որ պետք է կատարված լինեին ու հիմա էլ դրանց կարիքը կա։ Մարդիկ խանութներում և այլ հանրային վայրերում չունեն բավարար պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներ։ Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք կյանքեր փրկելու մասին նմանատիպ օրինագծով չպետք է խոսենք, քանի որ անմիջականորեն չենք կարողանում վնասից զերծ պահել մարդկանց։

 

Մերի Մարտիրոսյան