Նկարել են քվեաթերթիկները, խցում գտնվել են երկուսով, բռնություն՝ լրագրողի նկատմամբ․ Արցախի ոստիկանությունն ի՞նչ հաղորդումներ է ստացել

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Factor.am-ը Արցախի ոստիկանությունից տեղեկանում է, որ երեկվա ընտրություններում տեղի ուենցած ենթադրյալ խախտումների վերաբերյալ11 հաղորդում է ստացվել։ Դրանք գերազանցապես վերաբերում են ընտրողի կողմից սեփական քվեաթերթիկը նկարելուն, երկու դեպքում արձանագրվել է երկուսով ընտրախցիկում գտնվելու փաստ, և մեկ հաղորդում ներկայացրել է լրագրողը։ Ստորև ներկայացնում ենք Արցախի ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը։

1․ Մարտի 31-ին ժամը 13։15-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/5 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Ք. Հ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1971թ. ծնված Ս. Թ.-ն նկարել է քվեաթերթիկը և ջնջել:

2․ Մարտի 31-ին ժամը 14:00-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:

3․ Մարտի 31-ին ժամը 18:30-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի,1985թ. ծնված Ռ. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

4․ Մարտի 31-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ «Facebook.com» կայքում Сюзанна Асрян անվամբ օգտատերը իր կայքէջում գրառում է արել՝ «20 հազարանոց նկար ձայնի դիմաց: Ընտրատեղամաս 1/23, 5-րդ դպրոց» բովանդակությամբ, որին կցված է նաև լուսանկար քվեախցիկում քվեաթերթիկը նկարահանելու գործողության պատկերմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

5․ Մարտի 31-ին ժամը 14:30-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Վ. Ա.-ն փորձում հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

6․ Մարտի 31-ին ժամը 14:35-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1975թ. ծնված Ծ. Ն.-ն փորձում է հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

7․ Մարտի 31-ին ժամը 09:55-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի թիվ 33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Մարտունու շրջանի բնակիչ Գ. Ս.-ն հայտնել է, որ Մարտունու շրջանի բնակչուհի, 1966թ. ծնված Շ. Դ.-ն ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու ընթացքում տեսանկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

8․ Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կայքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրություների ընթացքում երկու անձի կողմից միաժամանակ քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

9․ Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կաքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրություների ընթացքում միաժամանակ ևս երկու անձի քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

10․ Մարտի 31-ին ժամը 12:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողը ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է հաղորդել այն մասին, որ Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Ս. Հ.-ն տեղեկացրել է իրեն այն մասին, որ Շուշի քաղաքի բնակչուհի, 1958թ. ծնված Ա. Գ.-ն անհայտ նպատակով նկարահանել է իր քվեաթերթիկը , որն էլ հայտնաբերվել է «Արդարություն» կուսակցության աջակիցների կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

11․ Մարտի 31-ին ժամը 16:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը «LuysPress.am» հայկական լրատվական կայքում հոդված է տեղադրվել այն մասին, որ Շուշիի թիվ 7/1 ընտրատեղամասում «LuysPress.am» տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձինք ակնհայտ ագրեսիվ կեցվածք են դրսևորել, բռնություն կիրառել, հարվածել մարմնին`խոչնդոտելով լրագրողի աշխատանքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը