Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ Է
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի ուղևորներ , պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ ՝
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: