ԱԺ նիստն՝ առանց ընդդիմության
Քաղաքականություն
31.03.2020 | 17:55Ազգային ժողովն այսօր արդեն երկրորդ անգամ արտահերթ նիստ գումարեց։ Հարցն այն է, որ տեղորոշման և զանգերի վերահսկման վերաբերյալ նախագիծն ընդդիմությունը ժամեր առաջ տապալեց։ Եվ կառավարությունը փոփոխված նախագիծը կրկին ուղարկեց խորհրդարան։
Այժմ ԱԺ նիստը ընթանում է առանց ընդդիմության։ Ընդդիմադիր որևէ պատգամավոր չի մասնակցում նիստին։ Եթե այսօր նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվի, ապա 2-րդ ընթերցումը կկայանա 24-ժամյա ռեժիմում, այսինքն՝ վաղը։
Մերի Մարտիրոսյան