Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են գազի բարձր գինը՝ նշելով, այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ստեղծված դժվարին իրավիճակում տնտեսության գործունեությանն առնչվող հարցեր՝ նշելով գոյություն ունեցող լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից:

Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը շեշտել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին ընդհանրապես:

Խոսակցության առանձին թեմա է եղել առողջապահության համակարգերի գործունեություն և սեզոնային սուր վարակների տարածմանը հակազդելու հարցը:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահը քննարկել են նաև ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ ստեղծված տնտեսական մարտահրավերները քննարկելու նպատակով: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես ԵՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար: Նա ընդգծել է, որ առկա են մի շարք հրատապ հարցեր, որոնք բարձր մակարդակով մանրամասն քննարկելու անհրաժեշտություն կա:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշված չէ երկու երկրների առաջնորդների կողմից գազի բարձր գինը քննարկելու մասին: