Դուք հայտնի կայքերում լավ մանիպուլյատիվ վերնագրեր կդնեիք, պարո՛ն Գորգիսյան․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին վրդովվեցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս անդրադարձել է Հայրապետյանի՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, պարզվում է՝ պետք է շնորհակալ լինենք, որ Կառավարությունը վաղուց չի վերահսկում բոլորիս»,- գրել է պատգամավորը Տաթևիկ Հայրապետյանի՝ «Եթե այս կառավարությունը կամ իշխանությունը որևէ վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, դա շատ վաղուց արած կլիներ» արտահայտության վերաբերյալ։

Իմքայլական պատգամավորն ԱԺ ամբիոնից հակադարձեց՝ իր խոսքը մանիպուլացվել է:

«Ելույթ ես ունենում, հետո մտածում ես՝ ինչո՞ւ է ԼՀԿ պատգամավոր պարոն Գորգիսյանը շարունակ մանիպուլացնում, հետո տեսնում ես, որ վայրկենական մանիպուլացրել է նաև քո ելույթը։ Պարո՛ն Գորգիսյան, Դուք այն հայտնի կայքերում լավ վերնագրեր կդնեիք մանիպուլյատիվ, իմ խոսքերը մանիպուլացրել, դրել եք ու որոշել, որ փայլուն քաղաքական մանիպուլյացիա եք անում, մանիպուլյացիան ու սո՞ւտն են Ձեր գործիքները։ Ես Ձեզ համար անկեղծորեն ցավում եմ, որովհետև ստի ոտքը կարճ է, մանիպուլյացիան էլ ընդամենը փուչիկ է, որը պայթում է»,- հայտարարեց Տաթևիկ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: