Նշանակելուց առաջ, թե՞ հետո պետք է հաշվի առնել պաշտոնյայի կարողությունները. հայկական դիվանագիտության առանձնահատկությունները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նշանակման մասին հարցերին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ ենք դիվանագիտության մեջ անփորձ անձին ուղարկում մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր՝ դեսպան. «Դեսպանի մասին գնահատում են իր կատարած աշխատանքով: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կա այն պրակտիկան, որ դեսպանների նշանակումը քաղաքական է լինում»:

Ինչպես խորհուրդ է տալիս փոխարտգործնախարարը, նորանշանակ դեսպանի աշխատանքը գնահատենք արածով: Ռուբեն Սադոյանը եղել է ԱԺ երկու գումարումների պատգամավոր՝ 2007-17 թվականներին: 10 տարվա գործունեության ընթացքում հանդես է եկել մեկ մամուլի ասուլիսով, այն էլ՝ առաջին անգամ խորհրդարան մտնելու քարոզարշավի ժամանակ: Միակ ասելիքն այն էր, որ քանի որ Արշակ Սադոյանի ընտրատարածքն է ներկայացնելու, նրանից ակտիվ կլինի: Ակտիվությունը դրսևորվեց այնքանով, որ 10 տարվա ընթացքում որևէ անգամ ելույթ չունեցավ ամբիոնից, որևէ օրինագծի քննարկման վերաբերյալ հարց չուղղեց: Երբևէ անգամ դեմ կամ ձեռնպահ չքվեարկեց. նրա բոլոր կոճակսեղմումները եղել են կողմ: Առաջին անգամ ԱԺ մտնելիս ընդամենը մեկ օրինագիծ է համահեղինակել, որն ընդունվել է: Երկրորդ գումարման ընթացքում երկու օրինագիծ է համահեղինակել, որոնց քննարկումը հետաձգվեց, ու այլևս դրանց չանդրադարձան: Անգամ որպես պատգամավոր նրան իր ընտրողները չճանաչեցին, և համացանցում Սադոյանի մասին առկա եզակի տեսանյութերից մեկում երևում է,թե ինչպես են քաղաքացիներրը կասկածում, արդյոք նա պատգամավոր է: Ուստիև՝ Վրաստանում նորանշանակ դեսպանի, և ոչ միայն նրա արածների խիստ համեստ հանրագումարը նկատի ունենալով՝ գուցե ճիշտ կլինի ոչ թե նշանակել ու տեսնել ինչպես է աշխատում, այլ աշխատանքը տեսնելուց հետո՞ նշանակել:

Հ. Գ. Ի դեպ, երեկ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք Վրաստանում շները ապահովագրված են՝ այդպիսով ակնարկելով Ռուբեն Սադոյանի՝ թափառող շների մեկուսացման հետ կապված նախկին գործունեությունը: Այս հարցը հարուցեց Շավարշ Քոչարյանի ժպիտը, ով նշեց, թե այդ հարցի պատասխանն իր տիրույթում չէ: