Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն
Հասարակություն
30.03.2020 | 20:46Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է համալիր մոտեցում, հետևաբար մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան արտակարգ դրությանն ու մարդու իրավունքների սահմանափակումներին առնչվող տեղեկությունները ստանալ իրենց մատչելի լեզվով։
Հիշեցնենք, որ ուղեցույցն արդեն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, եզդիերեն և քրդերեն։