38 միլիարդ եվրո՝ կորոնավիրուսի տնտեսական վնասների համար․ ինչպե՞ս են Ավստրիայում պայքարում վարակի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
Բոլորը

Իտալական Լոմբարդիայից՝ ավստրական Ինսբրուրկ, հետո արդեն՝ ողջ երկրով մեկ։ Կորոնավիրուսի ավստրիական ճամփորդությունն արդեն 8900-ից ավելի մարդու վարակման պատճառ է դարձել և 86 մահվան ելք ունեցել։ Մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 12-ին։ Ավստրիայի մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակցուհին Factor TV-ին ներկայացրել է, թե ինչպիսին է կարանտինի ավստրիական տարբերակը։

«Կարանտինը Վիեննայում այնքան խիստ չէ, ինչպես ուրիշ եվրոպական երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ էլ Հայաստանում, որտեղ պետք է դուրս գալ միայն թղթով։ Ավստրիայում կարանտինի համեմատաբար թեթև ձևն է, բայց պետք է ասեմ, որ մարդիկ բավականին կարգապահ են, հետևում են օրենքին և դուրս են գալիս մեկ-մեկ կամ էլ ընտանիքից 2 հոգով»,- պատմում է Սեդա Տեր-Մինասյանը։

Ավստրիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին։ Դրանից հետո ինչպես Ինսբրուկ քաղաքը, որտեղ այն հայտնաբերվել էր, այնպես էլ ավստրիական մյուս քաղաքներն ու նահանգները հայտնվել են կարանտինի մեջ։ Կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլի 13-ը։ Այսօր էլ կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ այսուհետ բոլոր սուպերմարկետների մուտքերի մոտ մարդկանց պետք է դիմակներ տրամադրվեն։

Մինչև ապրիլի 13-ը Ավստրիայում փակ կլինեն նաև բոլոր ժամանցի վայրերը, խաղահրապարակները, մշակութային ու կրթական հաստատությունները։

Վիեննայում բնակվող մեր մյուս հայրենակցուհին էլ պատմել է, թե ինչպես է անցնում իր առօրյան կարանտինի ժամանակ։

«Անկեղծ ասած՝ սովորականից շատ ավելի ուշ եմ արթնանում․ առաջ արթնանում էի 06։30-ին, իսկ հիմա՝ 11-12-ի կողմերը։ Նախաճաշ եմ անում, մի քիչ սպորտով եմ զբաղվում և անցնում եմ իմ օնլայն դասերին։ Երբ տրամադրություն եմ ունենում՝ մի քիչ երգում եմ, դաշնամուր կամ կիթառ եմ նվագում, կարդում եմ։ Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում խոհանոցում, քանի որ, իհարկե, ավելի շատ ժամանակ ունեմ, և նոր ճաշատեսակներ եմ պատրաստում»,- ասում է Լիլին։

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել է, որ կորոնավիրուսի ավստրիական ամենախոշոր բռնկումն ակնկալվում է ապրիլի կեսերին ու մայիսին։ Մինչ այդ՝ այստեղ նախատեսում են ավելի քան 100 հազար քաղաքացու թեստավորել։ Այսօրվա դրությամբ՝ թեստավորվածների թիվը 49․455 է։ Կորոնավիրուսի տնտեսական վնասները հաղթահարելու համար էլ երկրում 38 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության փաթեթ է կազմվել, որից միայն 4 միլիարդը շտապօնությանն է տրամադրվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան