Քաղաքացիների զանգերի և տեղաշարժման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց քաղաքացիների զանգերի և տեղաշարժման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այսպիսով Կառավարության սահմանած հատուկ մարմնին հասանելի կլինեն քաղաքացիների տեղաշարժի, հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկություններ՝ վիրուսի տարածումը կանխարգելելու և վարակակիր անձանց շփման շրջանակը պարզելու համար։

Նախարարը, սակայն, ընդգծեց, որ քաղաքացիների զանգերի բովանդակությունը հասանելի չի լինելու, խոսքը գաղտնալսման մասին չէ։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայնով։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Օրինագծի քննարկման ընթացքում բազմաթիվ մտահոգություններ հնչեցին՝ կապված առաջարկվող սահմանափակումների արդյունավետության, ստացված տվյալները հետագայում ոչնչացնելու երաշխիքների բացակայության հետ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ունեցած ելույթում նշեց, որ խմբակցությունը ևս ունի առաջարկներ Կառավարությանը, որը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կներկայացնի: Առաջարկները, մասնավորապես, վերաբերում են ստացված տվյալների ոչնչացման ապահովմանն ու վերահսկողության լրացուցիչ գործիքներ ներդնելուն։