Պարենային օգնություն՝ կորոնավիրուսի հետևանքով եկամտից զրկված գյումրեցի անապահով ընտանիքներին. մեկնարկել է «Սոցիալական շտապ օգնություն» ծրագիրը

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Կորոնավիրուսի կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն: Միաժամանակ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, գործում են մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ։ Այս պայմաններում շատ քաղաքացիներ զրկվել են իրենց կարիքները բավարարելու համար վաստակելու հնարավորությունից։ Արդյունքում շատ ընտանիքներում նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջացել։

Գյումրեցի այսպիսի ընտանիքների պարենային հոգսը թեթևացնելու համար մեկնարկել է «Սոցիալական շտապ օգնություն» պարենային ծրագիրը, որն իրականացվում է նախաձեռնող խմբի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ջանքերով։

Ծրագրի պատասխանատուներն իրենց առաջ խնդիր են դրել օգնել Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ու անհատներին, ապահովել նրանց կենսական անհրաժեշտության  նվազագույն պարենային զամբյուղը՝ սոցիալական փոխաջակցության միջոցով: Պարենային զամբյուղը ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ, որոնց ցանկի համար հիմք է ընդունվել  ՀՀ պարետատան համար կողմից սահմանված ապրանքների ցանկը։ Նախնական գնահատմամբ՝ շաբաթվա համար նախատեսված  ծանրոցն արժե 12.000 դրամ։

«Օգնելու ենք այն մարդկանց, որոնք արտակարգ դրություն հայտարարելուց հետո կորցրել են աշխատանքը, օրավարձով աշխատող են և չեն վճարվում կամ արտագնա աշխատանքով են զբաղվում ու երկրից դուրս գալ չեն կարող։ Այսինքն՝ այն  մարդկանց, որոնց սոցիալական  պայմանները փոխվել են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։

Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են գրանցվել օնլայն՝ այցելելով նորաստեղծ shtapognutyun.am կայքը և լրացնելով իրենց տվյալները։ Բացի այդ՝ նշյալ   ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կայքում առկա են այն հաշվեհամարները, որտեղ ցանկացողները կարող են հանգանակություններ անել՝ օգնելով անապահով ընտանիքներին։ Առաջին հանգանակությունն արել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ փոխանցելով 100.000 դրամ։

Ի դեպ՝ Գյումրիի սուպերմարկետներում ու մեծ խանութներում կան հատուկ սայլակներ ու արկղեր, ուր ցանկացողները կարող են, իրենց գնումներից  թեկուզ փոքր մաս թողնելով, օգնել կարիքավոր ընտանիքներին։

Ծրագրին մասնակցելու 450-ից ավելի հայտ կա արդեն։ Շահառու ընտանիքներին  կընտրեն ու ծանրոցները տեղ կհասցնեն կամավորները: Ծրագրին արդեն 15 կամավոր է միացել, բացի այդ՝ Շիրակի մարզպետարանը 40 կամավորի է հավաքագրել։ Եթե մարդիկ գրանցվելու խնդիր ունենան, այս հարցում նախաձեռնության անդամները կօգնեն։

«Ունենք թեժ գիծ, երկու համարներն էլ հասանելի են, այնպես որ՝ նաև թեժ գծի միջոցով կարող են զանգել, եթե տարիքով մեծ են ու գրանցման խնդիրներ կան։ Մենք կօգնենք, եթե այդ խնդիրը լինի»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:

Նա նշեց, որ ծանրոցների հավաքագրումն ու բաշխումն արվելու է մեկ-երկու մեքենայով, իսկ կամավորներին վարակից պաշտպանելու համար կտրվեն  արտահագուստ ու կանխարգելիչ միջոցներ, որոնք տրամադրել է Շիրակի մարզպետարանը։

«Սոցիալական շտապ օգնություն» ծրագիրն ամեն շաբաթ պարենային օգնություն կտրամադրի նույն ընտանիքին, եթե, իհարկե, ընտանիքում ֆինանսական դրության փոփոխություն չլինի:

«Եթե մենք, ասենք, երեքշաբթի մի ընտանիքի աջակցություն տվեցինք, հաջորդ շաբաթ նորից վերանայում ենք, արդյո՞ք այդ մարդու մոտ փոխվել է ինչ-որ բան, արդեն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է երկրի դրությունից։ Օգնություն չտալու պատճառ կարող է լինել միայն այն, որ փաստացի տվյալներ լինեն, որ այդ մարդն այլևս օգնության կարիք չունի»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև ապրիլի 14-ը՝ արտակարգ դրության ավարտը, եթե, իհարկե, այն չերկարաձգվի։

Էմմա Չոբանյան