Քշիշտոֆ Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է կոմպոզիտորի մահվան կապակցությամբ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Խոր ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։

Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն: Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ պատիվ և հաճույք էր 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։

Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն։

Խորապես ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»,- ասված է ցավակցական ուղերձում: