ՀՀ Պարետի որոշմամբ՝ 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։

Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։

Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես,

❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,

❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

❌ Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

❌ Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։