«Յոթ օր է դրսում ենք, բեռնատարներում արագ փչացող ապրանք կա». ինչ է կատարվում Բագրատաշենի մաքսակետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
29.03.2020 | 15:47Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Արմեն Եղիազարյանն այցելել են Բարգրատաշենի մաքսակետ: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված մեքենաների կուտակումը: Այցի մասին ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորները փոխանցում են, որ մաքսակետում 30 հատ բեռնատար կա, որտեղ առկա են արագ փչացող ապրանքատեսակներ:
Առաջնային փորձում են այդ բեռնատարների մաքսազերծումն իրականացնել: Ներկա վարորդներից մեկն էլ պատգամավորների հետ զրույցում տեղեկացնում է, որ արդեն յոթ օր է ինչ սպասում են, որ կարողանան համապատասխան գործընթացներն անցնել և շարունակել ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում: