Իսպանիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 832 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 832 մարդ, ինչի արդյունքում մահերի թիվը հասել է 5690-ի.  հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Մեկ օրում հաստատվել է վարակման 8189 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 72 248։ Ծանր վիճակում գտնվում է 4 հազար 500 պացիենտ։ 12 հազար 300 քաղաքացի արդեն ապաքինվել է։ Փաստացի բուժվողների թիվը Իսպանիայում կազմում է ավելի քան 54 հազար։

Մադրիդում հայտնաբերվել է 21 հազար 500 COVID-19-ի դեպք, մահացել է 2 հազար 800 անձ, իսկ Կատալոնիայում՝ 14 հազար 3 հարյուր դեպք, մահացել է ավելի քան հազար պացիենտ։

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո։

Իսպանիայի կառավարությունը մարտի 14-ից երկրում սահմանել է 15-օրյա բարձր պատասխանատվության ռեժիմ՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը։ Մարտի 26-ին Իսպանիայի խորհրդարանը երկարաձգել է այդ ժամկետը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։