Մենք ի վիճակի չենք լինելու առանց արտաքին աջակցության դուրս գալ այս վիճակից․ Սմբատ Նասիբյան

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը նախօրեին հաստատեց տնտեսական հնարավոր ճգնաժամից խուսափելուն միտված քայլերը, որոնք ուղղված են  գյուղատնտեսությանը, փոքր և միջին բիզնեսին, բնակչության խոցելի այն խմբերին, որոնք տուժել են արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակից։ Արդյոք Կառավարության քայլերը բավարա՞ր են և  որքանո՞վ են առաջարկված նախագծերը իրատեսական։ Այս մասին Factor.am-ը զրուցել է գործարար, տնտեսագետ Սմբատ Նասիբյանի հետ։

-Արտակարգ դրության պայմաններում շատ կազմակերպություններ կա՛մ առհասարակ չեն աշխատում, կա՛մ չեն կարողանում շահույթ ապահովել։ Օրենսդրությունը պարտադրում է երկու դեպքում էլ պահպանել աշխատակիցների աշխատավարձը։ Արդյոք այս բեռը միայն գործատուների՞նն է։

-Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ բիզնեսները պատասխանատվությունը գցում են իշխանությունների, պետության վրա, պետությունը որոշ չափով ուղղում է բանկերի վրա և, կարծես, փակ շրջանակ է ստացվում։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորի մոտ էլ ռեսուրսների սահմանափակություն կա՝ և՛ բիզնեսների մոտ, և իշխանությունների, ցավոք, նաև բանկերի ռեսուրսներն են այսօր սահմանափակ։ Պետք է կոնսենսուսների գանք, բոլորը միասին որոշեն՝ այս սուղ ռեսուրսների դեպքում ինչպես անել, որ որևէ մեկը չսնանկանա, փորձենք նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։ Իհարկե, սա երկարատև, ժամանակի հարց է, շատ մեծ ռեսուրսների պահանջ կա, ռիսկային գործի մեջ ենք մտնում, բայց եթե կարողանանք ճիշտ կազմակերպել, որոշումներ կայացնել, կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Միայն մեկի վրա գցելով, եթե ամեն մեկը փորձի վերմակը իր վրա քաշել, մենք տակից դուրս չենք գա։

-Կառավարությունը պատրաստվում է 150 միլիարդ դրամ տրամադրել տնտեսությունը ստեղծված իրավիճակում  ոտքի կանգնեցնելու, այդ թվում՝ աշխատողներին աշխատավարձեր վճարելու,  վարկեր տրամադրելու համար։ Ի՞նչ եք կարծում, առաջարկված քայլերը բավարա՞ր են,  որքանո՞վ են մեղմում գործատուների վիճակը, ի՞նչ դեր պետք է վերցնի կառավարությունը խնդիրը լուծելու համար։

-Ոչ, բավարար չեն։ Մենք պետք է ունենանք համապատասխան սպառում, պետք է խթանենք բնակչության սպառողունակությունը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՆԱ-ի աճը այս բոլոր տարիներին ապահովել ենք բնակչությանը վարկ տալով, և դրա հաշվին բնակչությունը ապահովել է իր սպառումը, ունեցել ենք ՀՆԱ-ի աճ։ Այնպիսի գործողություններ չենք իրականացրել, որ բնակչության եկամուտներն աճեն, սպառումն ավելանա։ Այդպիսի գործողություններ են փոքր բիզնեսի խթանումը, մոնոպոլիաների սահմանափակումը։ Մենք դրա փոխարեն վարկ ենք տվել և բնակչության սպառողական վարկերը կազմում են 1 տրիլիոն 500 միլիարդ դրամ, որը աճել է 30 տոկսով։ Անցյալ տարվա ցուցանիշներով մեր ամբողջ տնտեսական աճը ապահովել են բնակչությանը տրված վարկերի հաշվին սպառման ապահովման միջոցով, իսկ նույն բանը ուզում ենք նորից շարունակել՝ առանց ռեալ ռեֆորմներ անելու, ճիշտ ուղղությունն ընտրելու ու խնդիրները լուծելու։ Ուղղակի, կարծես, բոլորին ձեռք էր տալիս սա․ տնտեսական աճը կա, բայց հիմա կանգնում ենք կոտրած տաշտակի առջև․  նույնչափ սպառում չենք կարող ապահովել, նույն չափի վարկեր չենք կարող տալ, և դա ծանրանում է և՛ բանկերի, և՛ բնակչության, և՛ բիզնեսի վրա։ Բիզնեսը չի կարող այս սպառման պայմաններում ապահովել իր նորմալ գործունեությունը։

-Ներկայիս իշխանությունը պատերազմ է հայտարարել կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ։ Կարծում եք քայլերը բավարար չե՞ն։

-Դա շատ կարևոր գործոն է, համակարգային կոռուպցիան բերում էր կործանման, սա առաջին և նվազագույն քայլն էր, որ պետք էր անել։ Բայց նաև փոքր բիզնեսի խրախուսում պետք է լինի, բնակչության եկամուտների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ներքին ռեսուրսների հայթայթման և արտաքին ֆինանսավորման կրճատման, փոխարժեքի ճիշտ որոշման և դրա հետևանքով համապատասխան քայլերի կիրառման․ այնքան բան կա անելու, բայց որևէ բան չի արվել, որովհետև ձեռք է  տվել հաշվետվություն տալ, որ ամեն ինչ լավ է, տնտեսությունն աճում է 7 տոկոսով, 10 տոկոսով, իսկ թե դրա կառուցվածքն ինչի՞ց է բաղկացած, որևէ մեկին, կարծես, չի էլ հետաքրքրում։ Երբ անցյալ տարի մեր արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 2,8 միլիարդ, մենք այս տարի ո՞նց ենք դա փակելու՝ ես դա չեմ պատկերացնում։ Դրա դեմ հստակ քայլերի շարք կար։ Արտաքին համաշխարհային համախառն պարտքը 2019 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով 2018-ի առաջին եռամսյակի  համեմատ աճել է 800 մլն դոլարով, դեպոզիտների կառուցվածքն է փոխվել, 600 միլիարդով ավելացել են մեր դեպոզիտները, ավանդները, որից 300 միլիարդը ոչ ռեզիդենտների հաշվին։ Այս համամասնություններն են, որ ձևավորվել են այս տարիների ընթացքում։ Ճգնաժամերը գալիս են հանկարծակի, ինչքան էլ ուզում ես կանխատեսի, դա գալիս է ոչ պատեհ ժամանակի, շատ դժվար է լինելու փորձել դուրս գալ ճգնաժամային այս իրավիճակից։ Շատ քայլեր կար, որ պետք է արվեին այս երկու տարում՝ բացի կոռուպցիայի դեմ պայքարից։

-Աշխարհում տնտեսական լուրջ ցնցումներ են կանխատեսվում, Հայաստանից ավելի ամուր տնտեսություն ունեցող երկրներ կանգնելու են խնդիրների առջև, ի՞նչ եք կարծում, ինչպես է Հայաստանը կարողանալու դիմագրավել այդ ցնցումներին։

-Մենք, ցավոք սրտի, ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ շատ մեծ պահուստներ, ո՛չ էլ հնարավորություն ունենք ինքնուրույն ռեալ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու, և դրամի առաջարկն ավելացնելու, ինչպես, օրինակ,  Ամերիկան, արեց։  Ո՛չ  մեր բյուջեն հնարավորություն ունի դեֆիցիտը անսահման մեծացնելու, ո՛չ էլ արտաքին վարկերի մեծ հնարավորություններ ունենք։ Պետք է փորձենք մեր ռեսուրսներով, մեր համախմբածությամբ այս ամենից դուրս գալ։ Միակ մեր ռեսուրսը մեր համախմբվածությունն է, լեգիտիմ իշխանությունը, բայց դրա հետ միասին պետք է ունենանք նաև հնարավորություն, մի քիչ ավելի խելոք լինենք, ու ավելի ճիշտ կշռադատված քայլեր անենք։ Ցանկացած զարգացում ապահովելու համար պետք է լինեն ճիշտ մարտահրավերներ և դրանց համապատասխան որոշումներ կայացնելու կարողություն։

-Կառավարությունը աջակցություն է նախատեսում գյուղատնտեսությանը որոշակի վարկերի, սուբսիդավորումների ու ֆինանսավորման տեսքով՝ առաջարկելով կոոպերատիվներ ստեղծել, սա որքանո՞վ է լուծում գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները։

-Տնտեսական կոոպերատիվները  շատ կարևոր բան են, այդ մեխանիզմը արդեն 3-4 տարի է՝ քննարկվում է։ Հին մեխանիզմի վերադարձի ինչ-որ քայլ է սա։ Իհարկե խոշորացումը շատ լավ է, բայց այնքան խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում։ Մենք համատարած անգրագիտություն ունենք՝ սկսած կրթական համակարգից, մինչև նորարարությունների բացակայությունը այս ոլորտում։ Տեխնոլոգիաներ չկան, նորմալ կադրեր չկան, գյուղատնտեսությունը վաղուց տնայնագործական ճյուղից դարձել է բարձր գիտական ճյուղ։ Մենակ կոոպերատիվներով, առանց հստակ մշակված ավտոմատիզացման, գյուղատնտեսության մեխանիզացման, նոր տեխնոլոգիաներով ցանքի, էկոլոգիական մեխանիզմներով դրա մշակման, ծառերի նոր սորտերի, կաթիլային համակարգի անցման․․․ մենակ կոոպերատիվներով, վարկ տալով չես լուծի, համակարգային մոտեցում է պետք՝ սկած ուսուցումից, կադրերի պատրաստումից մինչև նոր տեխնոլոգիաների ներդրման մեթոդներ։ Թողնել գյուղացուն մենակ, ասել միացեք, ձեր 1 հեկտարը կդառնա 10 հեկտար, մշակեք, իրենք մեկ է չեն կարող անել։

Եթե մենք գցում ենք պատասխանատվությունը գյուղացու վրա, ասում ենք՝ միացեք, մշակեք՝ ոնց ուզում եք, իրենք ի վիճակի չեն։ Լուրջ ռեսուրսներ են պետք, և ծայրահեղ դեպքում պետք է էքսպերիմենտալ ինչ-որ բաներ ստեղծել, փորձի փոխանակման կարգով դրանք տրամադրել գյուղացուն, որ իմանան՝ ինչ են անում։

-Ի՞նչ եք կարծում Հայաստանի կառավարությունը ֆինանսական միջոցների խնդիր չի՞ ունենա առաջիկայում, և արդյոք կարիք չի լինի արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման։

-Միանշանակ կսպառվեն, մենք երբեք չենք կարող մենակ դուրս գալ այս վիճակից, աջակցության կարիք ունենք։ Մեր ռեսուրսներն այնքան սահմանափակ են։ Մենք, ըստ էության, ի վիճակի չենք լինելու առանց արտաքին աջակցության դուրս գալ այս վիճակից, ներքին ռեսուրսներ կան, պետք է մոբիլիզացնել, ու ճիշտ տեղը գտնելու հարց կա։

-Տեսնում ենք ռուբլու անկումը, դոլարի գնի բարձրացրումը, արդյոք լուրջ խնդիր չե՞ք տեսնում հետագայում դրամի արժեզրկման հետ կապված։

-Ես վաղուց եմ ասում, որ մեր դրամը գերարժեվորված էր։ Իհարկե, չէր կարելի միանգամից վերցնել և արժեզրկել դրամը, դա կբերեր մեծ կոլափսների, որովհետև մեզ մոտ էլ աստիկություն գոյություն ունի դրամի փոխարժեքի և գնաճի միջև։ Մենք ինքնաբավ երկիր չենք և ինքնուրույն արժութային քաղաքականություն, ցավոք սրտի, չենք կարող վարել։ Բայց մեր դրամի արժևորումը պահպանելով ինչ-որ մակարդակի վրա՝ մենք դեֆիցիտը արտաքին առևտրի դարձրինք մոտավորապես 3 միլիարդ դրամ տարեկան։ Դա բերեց նրան, որ մեզ մոտ արտարժույթի արտահոսք տեղի ունեցավ։ Ինքնուրույն արտարժույթի մեխանիզմ գոյություն ունի, եթե փոխարժեքը թողնում ես, որ ինքնուրույն անկում ապրի, կամ բարձրացում տեղի ունենա, կարող ես կարգավորել քո արտաքին առևտրի դեֆիցիտի կառավարումը, որովհետև ներկրված ապրանքները դառնում են ոչ մրցունակ, և խրախուսում ես որոշ չափով ներքին սպառումը։ Մենք, պահելով կուրսը, այստեղ էլի հասել ենք որոշակի անհամամասնությունների։ Դրանցից առաջինը արտաքին առևտրի դեֆիցիտի մեծացումն է, ներքին առևտրի, ներքին արտադրողների մրցունակության կորուստը և այլն։ Սա նույնպես չէր կարելի թողնել այսպես։ Այն ժամանակ մենք որոշակի սկզբունքներով պետք է փորձեինք կառավարել փոխարժեքը, հիմա հասնում է մի պահ, որ դա կարող է դառնալ անկառավարելի, մեր ռեսուրսները կարող է չհերիքեն։ Ես չգիտեմ՝ կհերիքե՞ն, թե՝ ոչ, չեմ ուզում խուճապ առաջացնել։ Եթե մեզ մոտ փոփոխությունը չբերի մեծ աղքատացման, այլ բերի  ներքին արտադրությունների մրցունակության, դա մեզ համար շատ լավ է։

Ռուսաստանի արժույթի տատանումները, եթե դա արժեզրկվում է, մեզ համար իհարկե որոշակի վատ հետևանքներ կունենան․ զրկվում ենք համապատասխան արտարժութային մուտքերից, եթե մենք այդ ուղղությամբ գնանք ու փորձենք արտարժույթը փոխել, դա կբերի մրցակցության ավելացման, բայց նաև կբերի բնակչության աղքատացման որոշ չափով։ Միանշանակ բան չկա, պետք է ճիշտ համամասնությունը գտնել։

 

Անժելա Պողոսյան