Ի՞նչ խնդիրներ են ունենում դեղ ներկրող ընկերություններն այս օրերին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այս օրերին, երբ շատ երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարված, կարևորվում է երկրներում առկա առաջին անհրաժեշտության սննդամթերքի պաշարների հարցը։ Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի պարենի բավականաչափ պաշար՝ բնակչությանը սննդով ապահովելու համար։ Իսկ արդյո՞ք երկրում առկա է դեղամիջոցների անհրաժեշտ քանակություն և այս օրերին դեղամիջոցներ ներկրող ընկերությունները ունենո՞ւմ են դժվարություններ՝ անհրաժեշտ դեղորայքի ներմուծման հարցում։

Այս հարցերին ի պատասխան՝ «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունից Factor.am-ին ասացին, որ  դեղամիջոցներ և բուժպարագաներ ներկրում են եվրոպական առաջատար ընկերություններից, իսկ ներմուծման խնդիրները հիմնականում կապված են օդային փոխադրումների հետ։

«Ներկա պահին ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և հանրությանը մատակարարում է անհրաժեշտ դեղորայք ու բուժպարագաներ։ Սակայն, եթե կորոնավիրուսով պայմանավորված՝ համաշխարհային առողջապահական ճգնաժամը երկար շարունակվի, բնականաբար, հնարավոր է որոշ դեղամիջոցների դեֆիցիտ ստեղծվի, մասնավորապես՝ այն դեղամիջոցների, որոնք ներկրվում են ԱՄՆ-ից և Եվրոպայից»,- նշեցին ընկերությունից։

«Նատալի ֆարմ» ընկերությունից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ դեղերի բավական պաշար ունեն, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, հնարավոր է՝ որոշակի պակաս նկատվի. «Դեղերի պաշար ունենք կուտակած, դեղերը շատ են։ Ներմուծման դժվարություններ կան, որոնք մեկ հաղթահարում ենք, մեկ՝ ոչ։ Դրանք կապված են դեղերի տեղափոխման հետ, որովհետև ավիաչվերթները կրճատվել կամ չեղարկվել են»:

Հարցին՝ հնարավո՞ր է դեղերի դեֆիցիտ առաջանա, եթե կորոնավիրուսով պայմանավորված՝ համաշխարհային առողջապահական ճգնաժամը շարունակվի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Կոնկրետ դեղի մասին պետք է խոսենք։ Շատ են դեղերը, հազարավոր են։ Ընդհանուր պակաս, եթե երկար շարունակվի, կարող է լինել, բայց չեմ կարծում՝ սա երկար կարող է տևել»։

«ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԷՔՍ» ընկերությունը շարունակում է դեղերի ներմուծումը, այս պահին այստեղ նույնպես խնդիրներ չկան:

«Բավականաչափ պաշար ունենք։ Ավելի շատ պահանջարկ ունեն հակաբիոտիկներն ու անտիսեպտիկները, մոտավորապես կրկնակի, եռակի ավելացել է պահանջարկը։ Մենք շրջանցում ենք օդային ճանապարհը, ցամաքային տարբերակն ենք օգտագործում։ Հետագայում, եթե այսպես շարունակվի, չեմ կարծում՝ պակաս նկատվի, բայց հնարավոր է՝ մի քիչ խնդիրներ առաջանան, մինչև ապրանքը հասնի։ Բնականաբար, օդային ճանապարհով ավելի արագ ենք ստանում, քան ցամաքայինով»,- նշեց ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լիա Ավետիսյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երկրում այս պահին առկա է դեղամիջոցների անհրաժեշտ քանակություն։

«Ներկրման խնդրի մասին չենք խոսում, որովհետև դեղերով այս պահին ապահովված ենք, խնդիր այս առումով չկա»,- նշեց Ալինա Նիկողոսյանը։

Անժելա Պողոսյան