Կարելի՞ է կարանտինի ժամանակ դրսում հագուստ չորացնել. վիրուսաբանը պարզաբանում է

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ այս օրերին տարբեր տեսակետներ են հնչում։ Դրանց շարքում է նաև կարծիքը, թե կորոնավիրուսը կարող է հագուստի միջոցով փոխանցվել։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։

«Սովորաբար, վիրուսը մակերեսների վրա կարող է մի քանի ժամ պահպանվել։ Դրա համար, հավելյալ անվտանգությունից ելնելով, լավ կլինի օգտագործած իրերն ախտահանիչներով լվանալ։ Սակայն փաստ չէ, որ այդպես չանելու դեպքում լուրջ խնդիր կարող է առաջանալ»,- ասաց Հովակիմ Զաքարյանը։

Վիրուսաբանի խոսքով՝ ավելի տրամաբանական է հագուստն անմիջապես լվանալ մարդաշատ վայրեր այցելելուց և մարդկանց հետ շփվելուց հետո։

«Եթե ուղղակի դատարկ փողոցով քայլում եք, ոչ մեկի չեք հանդիպում, ոչ մեկի հետ չեք շփվում, իմաստ չունի հագուստն անմիջապես լվանալ»,- հավելեց մասնագետը:

Հովակիմ Զաքարյանն անդրադարձավ նաև այս օրերին հագուստը դրսում չորացնելու կամ հայերի մոտ ընդունված՝ «լվացք փռելու» հնարավոր վտանգներին:

«Դա ընդհանրապես խնդիր չէ, որովհետև վիրուսային մասնիկները բավականին ծանր են և, կաթիլների միջոցով, շատ արագ նստում են մակերեսների վրա։ Դրանք չեն հասցնում 2 մետրից ավելին գնալ, այնպես որ ՝հագուստը դրսում չորացնելը ոչ մի վտանգ չի ներկայանում։ Վիրուսը չի կարող օդով բարձրանալ ու հագուստի վրա նստել։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդը շփվում է վարակակրի հետ, բայց պահում է սահմանված հեռավորությունը՝ առնվազն 2 մետր, վարակվելու հավանականությունը շատ ցածր է»,- ասաց Զաքարյանը։

Վիրուսաբանը հավելեց, որ այս օրերին, երբ մարդիկ ողջ օրը տանն են, կարևոր է սենյակները հաճախակի օդափոխելը, ինչպես նաև մակերեսներն ախտահանիչ լուծույթներով (սովորական սպիրտով կամ ժավելի սպիրտով) մաքրելը։

Նելլի Մելքոնյան