Երկիր, որտեղ կորոնավիրուսն ամենավերջինը հասավ․ Մոնտենեգրոյի քաղաքացին մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
Բոլորը

700 հազարից էլ պակաս բնակչություն ունեցող Մոնտենեգրոն եվրոպական վերջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսը տարածվել է։ Այստեղ վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են մարտի 17-ին։ Վարակակիրներից մեկը ժամանել էր ԱՄՆ-ից, մյուսը՝ Իսպանիայից։ Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն այժմ 70 է։

Մարտի 22-ին գրանցվել է մահացության առաջին դեպքը՝ 65 տարեկան քաղաքացու մոտ։ Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում բնակվող Նինա Պետրիչևիչը Factor․am-ին մանրամասներ է հայտնել։

«Մարդիկ սկսեցին խուճապի մատնվել, երբ իմացան, որ կորոնավիրուսը Մոնտենեգրո է հասել։ Նրանք սկսեցին խանութ գնալ և սննդի մեծ պաշար գնել, զուգարանի թուղթ։ Նրանց չէր մտահոգում մյուսների վիճակը։ Բայց երբ արդեն սկսեց ինքնամեկուսացումը, մարդկանց մոտ բարձրացավ նաև իրազեկվածության մակարդակը»,- պատմում է Նինան։

Մոնտենեգրոյում ամենաշատ վարակակիրները հենց մայրաքաղաք Պոդգորիցայում են։ Նրանց մեծ մասը բուժում է ստանում տանը՝ խիստ մեկուսացման պայմաններում:

«Մի քանի օր առաջ քաղաքի կենտրոնում դեղատուն էի գնացել և փողոցում ոչ ոքի չտեսա։ Եղանակը շատ լավն էր։ Նման դեպքերում քաղաքի կենտրոնը մարդաշատ է լինում, մարդիկ զբոսնում են։ Զարմացել էի, բայց նաև ուրախացել, որ մարդիկ գիտակցում են հարցի լրջությունը և տանն են մնում»,- ասում է Նինան։

Մոնտենեգրոյի իշխանությունները դադարեցրել են միջազգային ուղևորափոխադրումները, բացառությամբ՝ տեղացիների վերադարձի: Ներքին հաղորդակցությունը նույնպես դադարեցված է։ Բացառություն է միայն առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Մոնտենեգրոյում այժմ դադարեցված է նաև հանրային տրանսպորտի աշխատանքը։

Նինայի խոսքով՝ այս շրջանը լավ հնարավորություն է անելու այն ամենը, ինչի համար սովորաբար ժամանակ չի գտնվում․ «Շատ դժվար է համակերպվել այս ամենի հետ, հատկապես՝ երբ չգիտես, թե ավարտը երբ է։ Իհարկե, տխուր է, երբ ամեն օր լսում ես՝ ինչպես են ավելի ու ավելի շատ մարդիկ վարակվում կորոնավիրուսով, բայց կարևոր է հասկանալ, որ սա բոլորիս խնդիրն է։ Երկիր մոլորակը, կարծես, ռեստարտի կոճակն է սեղմել: Կարանտինն ինձ մոտ տարբեր զգացողություններ է առաջացրել։ Սա այն վիճակը չէ, որի մեջ կուզեի լինել, բայց, կարծում եմ, սա հիմա անհրաժեշտություն է։ Պետք է շնորհակալ լինենք, որ առողջ ենք։ Գիտեմ, որ շատերի համար մեկուսացված լինելը, տանից դուրս չգալն ու ընկերներին չտեսնելը դժվար է։ Կարելի է ասել՝ կորոնավիրուսն այժմ մեզ կառավարում է։ Սակայն կարող ենք այս ժամանակն օգտագործել ու զբաղվել այն ամենով, ինչի համար մինչ այս բավարար ժամանակ չենք ունեցել։ Օրինակ՝ ես գիրք եմ կարդում, երաժշտություն գրում։ Մյուսներին էլ նույնն եմ խորհուրդ տալիս։ Մնացեք տանը, որպեսզի առողջ ու ապահով լինեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան