Թբիլիսիի Sheraton հյուրանոցը կարանտինային գոտու կվերածվի

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

Թբիլիսիի ամենամեծ հյուրանոցներից մեկը՝ քաղաքի պատմական հատվածում գտնվող 5-աստղանի Sheraton Metechi Palace-ը, կարանտինային գոտու կվերածվի: Այս մասին գրոում է aliq.ge-ն՝ վկայակոչելով տուրիզմի ազգային գործակալությունը:

Աղբյորի փոխանցմամբ՝ «Ռակիա Ջորջիա» ընկերությունը համաձայնել է անհատույց տրամադրել իրեն պատկանող հյուրանոցի բոլոր 200 համարները:

Անձնակազմն արդեն հատուկ թրեյնինգներ է անցել ու պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ենթակա են կարանտինային ռեժիմ անցնելու: Որպես  կանոն՝ 2 շաբաթ տևողությամբ կարանտին են անցնում արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, կամ կորոնավարակակիրների հետ կոնտակ ունեցածները:

Տուրիզմի գործակալությունից նշել են, որ կարևոր հանգամանք է նման մեծ հյուրանոցների ավելացումը, իսկ մեծ թվով կարանտինային գոտիներ ունենալը կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր մեխանիզմներից է:

Վարչությունը շարունակում է բանակցություններ վարել երկրի տարբեր հատվածներում գտնվող հյուրանոցների սեփականատերերի հետ՝ նոր կարանտինային գոտիներ ձևավորելու համար: Վարչության կողմից ապահովվում է նաև կարանտինի ենթակա քաղաքացիների տեղափոխումն ու հյուրանոցներում 3-անգամյա սնունդը: